Իսրայելը հայտարարել է Դոհայում բանակցությունները շարունակելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Իսրայելը հայտարարել է Դոհայում բանակցությունները շարունակելու մասին

18:53 14.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի ներկայացուցիչները Դոհայում շարունակում են բանակցությունները Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ, առաջընթաց կա, սակայն պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից դեռ համաձայնություն չկա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դավիդ Մենսերը։

«Մեր պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այո, իսրայելական բարձր մակարդակի պատվիրակությունն այժմ գտնվում է Դոհայում՝ Քաթարում, որպեսզի առաջընթաց գրանցի պատանդների ազատ արձակման պայմանավորվածությունների շուրջ», – ասել է նա:

Մենսերի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի ներկայացուցիչներին տվել է «բանակցելու լայն լիազորություններ»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից

10:42 15.01.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը կկարողանա խուսափել Չինաստանի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա օգնական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան։ «Նորընտիր նախագահը համոզված է, որ մենք կարող ենք խուսափել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության հետ հակամարտությունից, քանի որ նրանք […] ...

Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները

10:35 15.01.2025

Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին հնչած՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները։ «Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով սրել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի ձեռնարկել», – ընդգծել է Իրանի նախագահը NBC News-ի հետ զրույցում: Թրամփի դեմ մահափորձեր են […] ...

Hürriyet. Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է իր առաջին այցը կատարել Թուրքիա

10:28 15.01.2025

Hürriyet. Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է իր առաջին այցը կատարել Թուրքիա

Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է իր առաջին արտասահմանյան այցը կատարել Թուրքիա։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ Հրատարակությունը պարզաբանում է, որ այցը կկայանա այն բանից հետո, երբ Սիրիայի նոր խորհրդարանի կողմից երկրի ղեկավար կընտրվի Ալ-Շարաան։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն հետաձգվել է […] ...

Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր

10:22 15.01.2025

Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր

2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Խ.-ն հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր ՀՀ դրամի հարկեր: Նախաքննության […] ...

Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

10:15 15.01.2025

Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Աբովյանի, Արարատի, Թալինի, Սևանի տարածաշրջաններում՝ 50-100 մետր տեսանելիության։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

10:09 15.01.2025

Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, […] ...

BACK_TO_TOP