18:30 14.01.2025
Ուժի միջոցով խաղաղության քաղաքականություն վարելը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի գոյատևման համար։ Սա կազդի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը The New York Times-ում համատեղ սյունակում։
«Ուժի միջոցով խաղաղության քաղաքականություն վարելը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի գոյատևման և Ամերիկայի անվտանգության համար: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային և ամրապնդել իրենց դիրքերը բանակցությունների համար, որոնք մի օր կհանգեցնեն Պուտինի պատերազմի ավարտին»,- ասել են ԱՄՆ պաշտոնյաները։
10:50 15.01.2025
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել․ Փեզեշքիան10:42 15.01.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունիցԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը կկարողանա խուսափել Չինաստանի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա օգնական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան։ «Նորընտիր նախագահը համոզված է, որ մենք կարող ենք խուսափել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ հակամարտությունից, քանի որ նրանք […] ...
10:35 15.01.2025
Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքներըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին հնչած՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները։ «Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով սրել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի ձեռնարկել», – ընդգծել է Իրանի նախագահը NBC News-ի հետ զրույցում: Թրամփի դեմ մահափորձեր են […] ...
10:28 15.01.2025
Hürriyet. Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է իր առաջին այցը կատարել ԹուրքիաՍիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է իր առաջին արտասահմանյան այցը կատարել Թուրքիա։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ Հրատարակությունը պարզաբանում է, որ այցը կկայանա այն բանից հետո, երբ Սիրիայի նոր խորհրդարանի կողմից երկրի ղեկավար կընտրվի Ալ-Շարաան։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն հետաձգվել է […] ...
10:22 15.01.2025
Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Խ.-ն հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր ՀՀ դրամի հարկեր: Նախաքննության […] ...
10:15 15.01.2025
Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Աբովյանի, Արարատի, Թալինի, Սևանի տարածաշրջաններում՝ 50-100 մետր տեսանելիության։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
10:09 15.01.2025
Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, […] ...