17:50 14.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ռազմավարության 7 առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել, որոնք միտված են եղել բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները, զարգացնել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները գյուղատնտեսության ոլորտում, աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը, խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունները:
Զեկուցվել է, որ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի գյուղատնտեսության հատվածը հիմնված է եղել մեծապես այս ռազմավարության վրա: Ներկայացվել են ծրագրի հիմնական թիրախներն ու արդյունքները: Մասնավորապես, նախատեսված է եղել յուրաքանչյուր տարի առնվազն 1000 հա ինտենսիվ այգիների հիմնում, արդյունքում՝ 2021-2024թթ․ հաստատվել է 7169 հա-ի այգեհիմնման հայտ (փաստացի հիմնվել է՝ 3260 հա), նախատեսված է եղել ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքների ավելացում՝ շուրջ 3000 հա-ով, արդյունքում՝ հաստատվել է 9340 հա-ի հայտ, ներառյալ ՝այգեհիմնումը, նախատեսված է եղել ջերմատնային տնտեսությունների տարածքների ընդլայնում՝ տարեկան մինչև 10 հա, արդյունքում՝ հիմնվել է 49,4 հա ջերմատուն, նախատեսված է եղել տարեկան շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, արդյունքում՝ ձեռք է բերվել 2685 միավոր տեխնիկա, նախատեսված է եղել տարեկան շուրջ 250 միավոր ագրովերամշակման սարքավորումների ձեռքբերմանն աջակցություն, արդյունքում՝ ձեռք է բերվել 2358 միավոր սարքավորում, տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման շրջանակում մշակվել են անհրաժեշտ իրավական ակտերը:
Ներկայացնելով ոլորտային ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2023թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրլն դրամ, իսկ 2024թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ 628,6 մլրդ դրամ:
Իրականացվող ծրագրերի հետ կապված զեկուցվել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սահմանված թիրախը տարեկան 500 միավոր է, սակայն ձեռք է բերվել 855 տեխնիկա, այդ թվում՝ 213 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը 2.8 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ շուրջ 18 մլրդ դրամ: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի մասով սահմանված թիրախը տարեկան 250 միավոր է, ձեռք է բերվել 377 միավոր սարքավորում և հետբերքահավաքային նոր ենթակառուցվածքներ: Լիզինգի գումարը 4․2 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ 46.3 մլրդ դրամ:
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրերի շրջանակում սահմանած թիրախը եղել է տարեկան 1000 հա, փաստացի հիմնվել է շուրջ 3260 հա այգի: Ներդրվել է այգեգործության նոր մշակույթ, մշակվել և հաստատվել են տնկանյութի հավաստագրման համակարգի իրականացումն ապահովվող իրավական ակտերը, ծրագիրը նպաստել է այգեգործության սպասարկող նոր ենթակառուցվածքների և ծառայությունների ձևավորմանը, գործարկվել է www.aygi.am կայքը։ Մանրամասներ են ներկայացվել նաև հողերի կոնսոլիդացիայի, բուսաբուծության աջակցության, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Թռչնաբուծության, տավարաբուծության և խոզաբուծության ուղղություններով խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82,42 մլրդ․ դրամ, տրվել է 1 փոխհատուցում՝ 2,3 մլրդ դրամ ծավալով՝ 12,4 մլրդ դրամի փաստացի ներդրման դիմաց, ընթացքի մեջ է գտնվում 10 պայմանագիր շուրջ 70 մլրդ դրամ ներդրման ծավալով։ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության 2024թ. ծրագրի շրջանակում ստացվել է 5 հայտ՝ 540 գլուխ կենդանի ձեռք բերելու համար:
Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների ծրագրի շրջանակում բարելավվել են լիզինգի աջակցության ծրագրի պայմանները՝ շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու նպատակով, ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն է ցուցաբերվել սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագրի շրջանակում, ստացվել է 6 հայտ՝ 17.9 մլն դրամի չափով, մշակման փուլում է ծրագրի 2-րդ բաղադրիչը, որով նախատեսվում է անվճար սպանդանոցային մորթի ծառայություն մատուցելու դեպքում՝ փոխհատուցել ծառայության միջինացված արժեքի չափով։
Զեկուցվել է, որ ներդրվել է կենդանիների համարակալման համակարգ, որի շրջանակում ներդրվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկատվություն, համակարգը խթանիչ գործիք է անասնաբուծական արտադրանքի համար:
Անդրադարձ է կատարվել նաև իրականացված հակահամաճարակային միջոցառումներին, սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Ըստ զեկույցի, գինեգործության արդյունքային ցուցանիշները 2021-2024թթ. հետևյալն են՝ խաղողի գինու արտադրության ծավալն աճել է շուրջ 15%-ով, ակտիվ գործող գինեգործական ընկերությունների թիվն աճել է 1,5 անգամ՝ հասնելով 170-ի, խաղողի գինու արտահանման ծավալն աճել է շուրջ 35%-ով, ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը՝ Բրազիլիա, Ավստրալիա, Հարավային Կորեա և այլ երկրներ: Հայկական գինիները ներկայացվել են 16 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում (ProWein, London Wine Fair, VinExpo America և այլն), գինու զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ: Բեռլինում գործարկվել է հայկական գինիների լոգիստիկ պահեստ և www.winesofarmenia.store էլեկտրոնային առևտրի առցանց հարթակը, 2023-2024թթ ընթացքում հարթակի միջոցով ԵՄ-ում վաճառվել է շուրջ 10000 շիշ գինի, 2026թ-ին Հայաստանը կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթը:
Ստեղծվել է նաև խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային համակարգ, որի շրջանակում իրականացվել է խաղողի ամբողջ այգետարածքների գույքագրում, այգետարածքների շուրջ 80%-ի նույնականացում, տեխնիկական առաջադրանքի մշակում և երկփուլ մրցույթի հայտարարում, հաղթող ճանաչված ընկերության կողմից հարթակի ստեղծման աշխատանքներ։
Զեկույցի շրջանակում մանրամասներ են ներկայացվել մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու տարում իրականացված աշխատանքների, միջազգային համագործակցության, ինչպես նաև թվային գյուղատնտեսության ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ, տպավորությունը լավատեսական է: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, խոսել է ինտենսիվ գյուղատնտեսության կարևորության մասին և նշել.
«Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է, և կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք վերջնականորեն այս եզրակացությանը հանգենք: Ինչո՞ւ, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է արդյունավետ ոռոգում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է հողերի խոշորացում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է աշխատանքի արդյունավետություն, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է մեծ հաշվով սպառման հետ կապված պրոբլեմների, ըստ էության, բացակայություն»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է ընդհանուր տնտեսական տրամաբանության փոփոխություն, քանի որ գյուղատնտեսության այն մեթոդաբանությունները, որոնք լայնորեն մեզանում ընդունված են եղել, այդ մեթոդաբանություններն ընդհանրապես չունեն ապագա:
«Այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է տանի առաջ առնվազն բուսաբուծության ոլորտում՝ ինտենսիվ գյուղատնտեսությունն է, և մենք պետք է փորձենք նաև գյուղատնտեսության մեզ համար ավանդական մեծ նշանակություն ունեցող ոլորտներին այս դիտանկյունից նայել»,- ընդգծել է վարչապետը և նշել, որ գյուղատնտեսության ոլորտում մեր խնդիրներն այն ուղղություններում գոյություն ունեն, որտեղ դժվարություն ունենք տրանսֆորմացիան ապահովելու, իսկ այն տեղերում, որտեղ ռազմավարական որոշումներ են ընդունվել, այդ որոշումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ արդարացված են:
Բուսաբուծության ոլորտի հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապահովագրական գործիքների հիմնավոր և երկարաժամկետ ներդրումն է, և այդ ուղղությամբ ևս պետք է աշխատանք տարվի:
Այգեգործության ոլորտի հետ կապված վարչապետն անդրադարձել է Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում մեկնարկած ծրագրին, որով տնամերձ նախկին անարդյունավետ այգիների փոխարեն պետության աջակցությամբ հիմնվում են ինտենսիվ նոր այգիներ:
«Այս ծրագիրը համայնքների և երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև երբ հողային հաշվեկշիռը հաշվարկում ենք, մենք հաշվում ենք գյուղատնտեսական նշանակության հողերը և առնվազն՝ մշակվող և չմշակվող հողերի մասին խոսելիս մենք հաշվի չենք առնում, որ հազարավոր հեկտարներով հողեր տնամերձ այգիների տրամաբանության տակ ուղղակի արդյունք չեն բերում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա շատ կարևոր ծրագիր է, և կարևոր է, որ այն շարունակվի զսպանակաձև, դառնա կլաստեր, և հիմնված այգին ավելի ընդլայնվի հենց նույն տեղում:
Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման կարևորությունը, ինչպես նաև հավելել, որ անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը, որը միտված կլինի ինտենսիվ գյուղատնտեսության և տոհմային անասնաբուծության խթանմանը:
10:58 15.01.2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու […] ...
10:50 15.01.2025
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել․ ՓեզեշքիանԻրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։ «Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել, բայց մեզ մեղադրում են, թե իբր ռումբ ենք մշակում։ Սա այն սխեման է, որը նրանք փորձում են օգտագործել պատրվակ ստեղծելու համար։ Դա ճիշտ չէ», – ընդգծել է հանրապետության նախագահը NBC News-ի հետ զրույցում: ...
10:42 15.01.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունիցԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը կկարողանա խուսափել Չինաստանի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա օգնական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան։ «Նորընտիր նախագահը համոզված է, որ մենք կարող ենք խուսափել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ հակամարտությունից, քանի որ նրանք […] ...
10:35 15.01.2025
Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքներըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին հնչած՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները։ «Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով սրել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի ձեռնարկել», – ընդգծել է Իրանի նախագահը NBC News-ի հետ զրույցում: Թրամփի դեմ մահափորձեր են […] ...
10:28 15.01.2025
Hürriyet. Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է իր առաջին այցը կատարել ԹուրքիաՍիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է իր առաջին արտասահմանյան այցը կատարել Թուրքիա։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ Հրատարակությունը պարզաբանում է, որ այցը կկայանա այն բանից հետո, երբ Սիրիայի նոր խորհրդարանի կողմից երկրի ղեկավար կընտրվի Ալ-Շարաան։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն հետաձգվել է […] ...
10:22 15.01.2025
Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Խ.-ն հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր ՀՀ դրամի հարկեր: Նախաքննության […] ...