17:29 14.01.2025
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։05-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արման Պարսամյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել բնակելի տան և պատի արանքում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Պարսամյանը տեղափոխվել է նախ «Վանաձոր» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
10:00 15.01.2025
Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանումՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում՝ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման՝ պատմական իրադարձության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլող, ինչպես նաև առավել խորը համագործակցությունը նախանշող հանգրվան։ ...
09:56 15.01.2025
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ամբողջական տեքստըՀունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և […] ...
09:49 15.01.2025
Այսօր հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փող. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զաքյան փող. 8 շենքի բնակիչ-բաժանորդները և […] ...
23:00 14.01.2025
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան․ ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից առաջ հայտնել է, որ ԱՄՆ-ը միտված է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը»,-ասել է Բլինքենը։ ...
22:55 14.01.2025
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներըՀունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։ Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։ ...
22:52 14.01.2025
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ Հարավային Կովկասին․ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին: «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում»,-ասել է Բլինքենը: ...