17:19 14.01.2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։
«Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան․ մի երկիր, որը լայնորեն դատապարտված է Արցախի հայ բնակչության դեմ իր ցեղասպան քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի համար։
2025թ․ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ․ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հարթակը www.anca.org/exim, հնարավորություն է՝ հանդես գալու այս գործարքի դեմ։
Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջելու հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:
10:15 15.01.2025
Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Աբովյանի, Արարատի, Թալինի, Սևանի տարածաշրջաններում՝ 50-100 մետր տեսանելիության։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
10:09 15.01.2025
Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, […] ...
10:00 15.01.2025
Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանումՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում՝ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման՝ պատմական իրադարձության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլող, ինչպես նաև առավել խորը համագործակցությունը նախանշող հանգրվան։ ...
09:56 15.01.2025
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ամբողջական տեքստըՀունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և […] ...
09:49 15.01.2025
Այսօր հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փող. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զաքյան փող. 8 շենքի բնակիչ-բաժանորդները և […] ...
23:00 14.01.2025
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան․ ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից առաջ հայտնել է, որ ԱՄՆ-ը միտված է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը»,-ասել է Բլինքենը։ ...