Վինիսիուսի որակազրկումը մնացել է ուժի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Վինիսիուսի որակազրկումը մնացել է ուժի մեջ

18:22 14.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ Կարգապահական կոմիտեի կիրառած պատժամիջոցը, հաղորդում է Tribuna-ն:

Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (2-1) Վինիսիուսը հրել էր մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկիին և ստացել կարմիր քարտ։ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն որոշել էր բրազիլացուն որակազրկել երկու խաղով և տուգանել 600 եվրոյով: Ակումբը տուգանվել էր 700 եվրոյով:

«Ռեալը» բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ VAR-ում ցուցադրված կադրերը կողմնակալ են: «Ռեալիի» բողոքի մեջ նշված էր, որ վիճահարույց դրվագում Դիմիտրիևսկիի սադրանքը եթերում չի ցուցադրվել։

Այս կարմիր քարտը Վինիսիուսի համար երրորդն է կարիերայում և երկրորդը «Վալենսիայի» դեմ արտագնա խաղերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից

10:42 15.01.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը կկարողանա խուսափել Չինաստանի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա օգնական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան։ «Նորընտիր նախագահը համոզված է, որ մենք կարող ենք խուսափել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության հետ հակամարտությունից, քանի որ նրանք […] ...

Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները

10:35 15.01.2025

Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին հնչած՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները։ «Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով սրել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի ձեռնարկել», – ընդգծել է Իրանի նախագահը NBC News-ի հետ զրույցում: Թրամփի դեմ մահափորձեր են […] ...

Hürriyet. Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է իր առաջին այցը կատարել Թուրքիա

10:28 15.01.2025

Hürriyet. Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է իր առաջին այցը կատարել Թուրքիա

Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է իր առաջին արտասահմանյան այցը կատարել Թուրքիա։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ Հրատարակությունը պարզաբանում է, որ այցը կկայանա այն բանից հետո, երբ Սիրիայի նոր խորհրդարանի կողմից երկրի ղեկավար կընտրվի Ալ-Շարաան։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն հետաձգվել է […] ...

Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր

10:22 15.01.2025

Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր

2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Խ.-ն հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր ՀՀ դրամի հարկեր: Նախաքննության […] ...

Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

10:15 15.01.2025

Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Աբովյանի, Արարատի, Թալինի, Սևանի տարածաշրջաններում՝ 50-100 մետր տեսանելիության։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

10:09 15.01.2025

Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, […] ...

BACK_TO_TOP