Այս տիտղոսը վստահություն կհաղորդի թիմին․ Ռաֆինյան՝ «Ռեալի» դեմ խաղում տարած հաղթանակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Այս տիտղոսը վստահություն կհաղորդի թիմին․ Ռաֆինյան՝ «Ռեալի» դեմ խաղում տարած հաղթանակի մասին

18:26 13.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տարած հաղթանակը՝ 5-2 հաշվով։ Այս մասին գրում է Marca-ն։

«Անչափ ուրախ եմ, քանի որ հաղթեցինք։ Ակումբի շահերն ամենաառաջնայինն են։ Ինձ համար կարևոր չէ՝ լա՞վ եմ խաղում, թե՞ վատ. ցանկանում եմ միայն տիտղոսներ նվաճել։ Այս տիտղոսը վստահություն կհաղորդի թիմին մրցաշրջանի մնացած հատվածի համար։

Գիտենք, որ «Ռեալը» հիանալի թիմ ունի, բայց կենտրոնացած ենք միայն մեր խաղի վրա։ Մենք կարող ենք պայքարել և հաղթել նաև այլ տիտղոսներ»,- նշել է բրազիլացին։

28-ամյա եզրային հարձակվողն «Էլ կլասիկոյում» դուբլ էր գրանցել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը «Ալ Նասրի» հետ և կստանա 200 միլիոն եվրո

16:34 14.01.2025

Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը «Ալ Նասրի» հետ և կստանա 200 միլիոն եվրո

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը սաուդյան «Ալ Նասրի» հետ մինչև 2026թ․ հունիս և մեկ տարվա համար կստանա 200 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական AS-ը՝ հղում անելով Al Khabar-ն։ Ռոնալդուն փետրվարի 5-ին կդառնա 40 տարեկան։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Պորտուգալացին 2023 թ․ հունվարին է միացել «Ալ Նասրին»։ Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային արժեքը […] ...

Ռուսաստանը ոչ մեկին չի զիջի Դոնբասը և Նովոռոսիան. Պատրուշև

16:27 14.01.2025

Ռուսաստանը ոչ մեկին չի զիջի Դոնբասը և Նովոռոսիան. Պատրուշև

Դոնբասի և Նովոռոսիայի կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել. այդ տարածքները Ռուսաստանի կազմ են մտել տեղի բնակիչների ցանկությամբ, KP.RU-ին տված հարցազրույցում ընդգծել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։ «Դա նույնիսկ չի քննարկվում», – ասել է նա՝ մեկնաբանելով որոշ ամերիկացի քաղաքական գործիչների խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն ակնհայտորեն ոչ մի դեպքում չի զիջի իր մաս կազմող […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

16:22 14.01.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Հունվարի 14-ին՝ ժամը 13:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Կ.-ին (ծնված 1980 […] ...

«Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը․ Լապորտա

16:18 14.01.2025

«Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում խոսել է կատալոնական ակումբի ֆինանսական իրավիճակի մասին: «Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը: Մեզ հաջողվեց նաև պաշտպանել ակումբին արտաքին միջավայրից եկող հարձակումներից: Պատահական չէ, որ երբ «Բարսելոնան» հաջողություններ է գրանցում, հայտնվում են միջազգային լրատվամիջոցներ, որ փորձում են հերյուրանքներ տարածել», – […] ...

Ռուսաստանի և Իրանի միջև գործընկերության պայմանագիրը կնքվում է 20 տարով

16:14 14.01.2025

Ռուսաստանի և Իրանի միջև գործընկերության պայմանագիրը կնքվում է 20 տարով

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ենթակա է վավերացման Իրանի խորհրդարանի կողմից և կնքվում է 20 տարով։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից, վավերացնելուց հետո այն կգործի 20 տարի», – ասել է դիվանագետը Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում: Դեսպանը չի […] ...

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:10 14.01.2025

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

BACK_TO_TOP