17:29 13.01.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման համաձայն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2025 թվականի պետական պատվերի գործընթացը։ Նախատեսվում է 2025 թվականի ընթացքում պետության կարիքների համար փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքել փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների հետ։
Կոմիտեն, միաժամանակ տեղեկացնում է, որ փորձաքննությունների տեսակները և փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման հավելվածով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ փորձաքննություններ իրականացնող այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են համագործակցել Կոմիտեի հետ, առաջարկում ենք մինչև սույն թվականի հունվարի 17-ը ներառյալ ՊԵԿ-ի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել համագործակցության համաձայնության վերաբերյալ դիմումներ։
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 010 30 91 91 (9149, 9112) հեռախոսահամարներով։
Հայտարարությունը տեղադրված է նաև ՊԵԿ պաշտոնական կայքի «Գործունեություն» բաժնի «Հրապարակումներ» ենթաբաժնի «Այլ հրապարակումներ» մասում:
16:34 14.01.2025
Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը «Ալ Նասրի» հետ և կստանա 200 միլիոն եվրոՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը սաուդյան «Ալ Նասրի» հետ մինչև 2026թ․ հունիս և մեկ տարվա համար կստանա 200 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական AS-ը՝ հղում անելով Al Khabar-ն։ Ռոնալդուն փետրվարի 5-ին կդառնա 40 տարեկան։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Պորտուգալացին 2023 թ․ հունվարին է միացել «Ալ Նասրին»։ Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային արժեքը […] ...
16:27 14.01.2025
Ռուսաստանը ոչ մեկին չի զիջի Դոնբասը և Նովոռոսիան. ՊատրուշևԴոնբասի և Նովոռոսիայի կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել. այդ տարածքները Ռուսաստանի կազմ են մտել տեղի բնակիչների ցանկությամբ, KP.RU-ին տված հարցազրույցում ընդգծել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։ «Դա նույնիսկ չի քննարկվում», – ասել է նա՝ մեկնաբանելով որոշ ամերիկացի քաղաքական գործիչների խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն ակնհայտորեն ոչ մի դեպքում չի զիջի իր մաս կազմող […] ...
16:22 14.01.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՀունվարի 14-ին՝ ժամը 13:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Կ.-ին (ծնված 1980 […] ...
16:18 14.01.2025
«Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում խոսել է կատալոնական ակումբի ֆինանսական իրավիճակի մասին: «Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը: Մեզ հաջողվեց նաև պաշտպանել ակումբին արտաքին միջավայրից եկող հարձակումներից: Պատահական չէ, որ երբ «Բարսելոնան» հաջողություններ է գրանցում, հայտնվում են միջազգային լրատվամիջոցներ, որ փորձում են հերյուրանքներ տարածել», – […] ...
16:14 14.01.2025
Ռուսաստանի և Իրանի միջև գործընկերության պայմանագիրը կնքվում է 20 տարովՄոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ենթակա է վավերացման Իրանի խորհրդարանի կողմից և կնքվում է 20 տարով։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից, վավերացնելուց հետո այն կգործի 20 տարի», – ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում: Դեսպանը չի […] ...
16:10 14.01.2025
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԻրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...