17:08 13.01.2025
Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի (Պեկին) պատվավոր նախագահ Րուի-ցի Լիույի գլխավորած պատվիրակությանը։
Հյուրերն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել են կենտրոնի ծրագրերը և գործունեությունը, ինչպես նաև Հայաստան այցի նպատակը` ուսումնասիրել հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ու գործունեությունը։
Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել կենտրոնի ներկայացուցիչներին Հայաստանում նմանօրինակ նախաձեռնության իրականացման համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել Սուրբ Էջմիածնի առաքելությանը հայ ժողովրդի կյանքում` մասնավորապես ընդգծելով, քրիստոնեական հավատքի կարևոր դերակատարությունն ազգային ինքնության, հոգևոր-մշակութային ժառանգության կերտման, ինչպես և ազգապահպանության գործում։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև հայ-չինական պատմական առնչակցություններին և Չինաստանում վերջին շրջանում ձևավորված փոքրաթիվ հայ համայնքի կյանքին՝ հույս հայտնելով, որ «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությունը կնպաստի երկու ժողովուրդների փոխճանաչողության խորացմանը և կապերի առավել սերտացմանը:
Իր հերթին տիար Րուի-ցի Լիուն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցել է Արևմտյան Հայաստանում և Թբիլիսիում արդեն իսկ իրականացված հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ուսումնասիրությունների և ապագայի ծրագրերի մասին։
16:27 14.01.2025
Ռուսաստանը ոչ մեկին չի զիջի Դոնբասը և Նովոռոսիան. Պատրուշև16:22 14.01.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՀունվարի 14-ին՝ ժամը 13:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Կ.-ին (ծնված 1980 […] ...
16:18 14.01.2025
«Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում խոսել է կատալոնական ակումբի ֆինանսական իրավիճակի մասին: «Բարսելոնան» ֆինանսական չափազանց ծանր վիճակում էր, բայց մեզ հաջողվեց փրկել ակումբը: Մեզ հաջողվեց նաև պաշտպանել ակումբին արտաքին միջավայրից եկող հարձակումներից: Պատահական չէ, որ երբ «Բարսելոնան» հաջողություններ է գրանցում, հայտնվում են միջազգային լրատվամիջոցներ, որ փորձում են հերյուրանքներ տարածել», – […] ...
16:14 14.01.2025
Ռուսաստանի և Իրանի միջև գործընկերության պայմանագիրը կնքվում է 20 տարովՄոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ենթակա է վավերացման Իրանի խորհրդարանի կողմից և կնքվում է 20 տարով։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից, վավերացնելուց հետո այն կգործի 20 տարի», – ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում: Դեսպանը չի […] ...
16:10 14.01.2025
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԻրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...
16:05 14.01.2025
Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ Խուդաթյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում […] ...
16:00 14.01.2025
«Լիվերպուլը» մերժել է 83 միլիոն եվրոյի առաջարկը«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերը լուրջ հետաքրքրություն է առաջացրել Սաուդիան Արաբիայում: Anfield Watch-ը տեղեկացնում է, որ «Ալ Հիլալը» 83 միլիոն եվրո է առաջարկել ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, բայց մերժում է ստացել: «Լիվերպուլը» Նունյեսի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 100 միլիոն եվրո: ...