Գյումրու «Երեխաների տան» նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Գյումրու «Երեխաների տան» նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան

16:00 13.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ի և դայակ Ռ․Հ․-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, վերոնշյալ անձինք պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խմբասենյակներից մեկի երեխաներին, նրանց նկատմամբ դրսևորել են դաժան վերաբերմունք:

Քրեական վարույթով պարզվել է, որ բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն, օգտվելով այն հանգամանքից, որ ՊՈԱԿ-ի շահառուներն իրենց անօգնական վիճակի՝ հիվանդության, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և այլ պատճառներով չեն կարող պաշտպանել իրենց շահերը, 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել խնամարկյալների նկատմամբ:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (3 դրվագ) և Ն․Մ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (4 դրվագ):

2025 թվականի հունվարի 3-ին Ռ.Մ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն ազատված են աշխատանքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ Գազայի հարցով բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ

15:52 14.01.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ Գազայի հարցով բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները, որոնք ներկայումս ընթանում են Դոհայում, մոտենում են ավարտին և համաձայնության գալուն։ Այսպիսի հայտարարություն է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։ «Շարժման ղեկավարությունն անհրաժեշտ է համարում շարունակել հրադադարի և գերիների փոխանակման շուրջ բանակցությունները, որոնք հասել են վերջնական փուլ և, հուսով ենք, կավարտվեն համապարփակ և հստակ համաձայնագրի ստորագրմամբ»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է […] ...

Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը․ Լավրով

15:44 14.01.2025

Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը․ Լավրով

Մոսկվան բարձր է գնահատում Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ես դրանք շատ բարձր եմ գնահատում, նախագահները կանոնավոր կերպով շփվում են, փակ թեմաներ չկան»,- նշել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։ ...

«Մանչեսթեր Սիթին» հերթական տրանսֆերն է համաձայնեցրել

15:38 14.01.2025

«Մանչեսթեր Սիթին» հերթական տրանսֆերն է համաձայնեցրել

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է իր ակտիվ գործունեությունը տրանսֆերային շուկայում, տեղեկացնում է Sky Sports-ը: «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել «Պալմեյրասի» հետ Վիտոր Ռեյսի տրանսֆերի հարցում: Անգլիայի չեմպիոնը 18-ամյա ֆուտբոլիստի համար բրազիլական ակումբին կվճարի 29 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գործարքն իրականացնել հիմա, ոչ թե ամռանը: Անգլիական ակումբը երկրորդ գործքարքն է համաձայնեցնում […] ...

Օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

15:33 14.01.2025

Օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը հունվարի 14-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի և մարզերի օպերատիվ կառավարման կենտրոնների ղեկավարներ ու աշխատակիցներ։ Անդրադառնալով հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ահազանգերի սպասարկմանը՝ Արայիկ Առաքելյանը բարձր է գնահատել կենտրոնի աշխատակիցների շուրջօրյա և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ներկայացվել են Կենտրոնի նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, տրված հանձնարարականների […] ...

Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին

15:28 14.01.2025

Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ից, Երեւանի Կոզեռնի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հրաժեշտի արարողությունը հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Մհեր Սահակյանը ծնվել էր 1988 թվականի հունվարի 30-ին Երեւանում: 2008 թվականին ավարտել էր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: Փաստաբան: 2008-2009 թվականներին […] ...

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսին

15:22 14.01.2025

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով Ջարի Բարնեթին՝ շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը: […] ...

BACK_TO_TOP