15:37 13.01.2025
«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից եւ միկրոկազմակերպություններից, պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Աուդիտի ենթակա կազմակերպությունները եւս պարտավոր են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, իսկ առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաեւ ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված: Օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ 275 կազմակերպություն ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է սահմանված կարգով եւ ժամկետներում, 69-ը՝ հրապարակել են խախտմամբ, իսկ 210-ը՝ չեն հրապարակել:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ վերոնշյալ օրենսդրական պահանջները խախտելու համար պատասխանատվության միջոցներ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան հաշվետվությունների աուդիտի միջին արժեքը կազմում է 6 մլն դրամ՝ կարելի է եզրակացնել, որ կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ աուդիտի միջին արժեքի 10 տոկոսի չափով՝ ընդամենը 500 հազար դրամ, քան ապահովել օրենքի պահանջը, այն է՝ ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի»,- ընդգծել է նախարարը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար սահմանված պատասխանատվության միջոցը դարձնել համադրելի այդ պարտականությունները կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, մասնավորապես՝ առաջին անգամ՝ 150,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 2,5 տոկոսի չափով, երկրորդ անգամ՝ 1,500,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 25 տոկոսի չափով, երրորդ անգամ՝ 3,000,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 50 տոկոսի չափով, եւ առաջին, երկրորդ, երրորդ անգամները միասին ընդամենը՝ 4,650,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 77,5 տոկոսի չափով:
Զեկուցողի խոսքով օրենսգրքով վարչական պատասխանատվության միջոցներ են նախատեսված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները որակավորում չունեցող հաշվապահի կողմից ստորագրելու կամ անստորագիր ներկայացնելու համար, այն դեպքում երբ «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներով սահմանված են պահանջներ որոշակի կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու համար:
«Վերոնշյալով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն ենթադրող արարքը սահմանել օրենսդրության պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ վերանայել նախատեսված պատասխանատվության միջոցների չափը՝ առաջին անգամ սահմանելով 100 հազար դրամ՝ գործող 50 հազար դրամի փոխարեն, երկրորդ անգամ՝ 1 մլն դրամ՝ գործող 250 հազար դրամի փոխարեն»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
15:44 14.01.2025
Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը․ ԼավրովՄոսկվան բարձր է գնահատում Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ես դրանք շատ բարձր եմ գնահատում, նախագահները կանոնավոր կերպով շփվում են, փակ թեմաներ չկան»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ ...
15:38 14.01.2025
«Մանչեսթեր Սիթին» հերթական տրանսֆերն է համաձայնեցրել«Մանչեսթեր Սիթին» շարունակում է իր ակտիվ գործունեությունը տրանսֆերային շուկայում, տեղեկացնում է Sky Sports-ը: «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել «Պալմեյրասի» հետ Վիտոր Ռեյսի տրանսֆերի հարցում: Անգլիայի չեմպիոնը 18-ամյա ֆուտբոլիստի համար բրազիլական ակումբին կվճարի 29 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գործարքն իրականացնել հիմա, ոչ թե ամռանը: Անգլիական ակումբը երկրորդ գործքարքն է համաձայնեցնում […] ...
15:33 14.01.2025
Օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցությունՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը հունվարի 14-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի և մարզերի օպերատիվ կառավարման կենտրոնների ղեկավարներ ու աշխատակիցներ։ Անդրադառնալով հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ահազանգերի սպասարկմանը՝ Արայիկ Առաքելյանը բարձր է գնահատել կենտրոնի աշխատակիցների շուրջօրյա և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ներկայացվել են Կենտրոնի նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, տրված հանձնարարականների […] ...
15:28 14.01.2025
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ինՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ից, Երեւանի Կոզեռնի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հրաժեշտի արարողությունը հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Մհեր Սահակյանը ծնվել էր 1988 թվականի հունվարի 30-ին Երեւանում: 2008 թվականին ավարտել էր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: Փաստաբան: 2008-2009 թվականներին […] ...
15:22 14.01.2025
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով Ջարի Բարնեթին՝ շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը: […] ...
15:17 14.01.2025
Խվիչա Կվարացխելիան կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում․ L’Équipe«Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում, հաղորդում է L’Équipe-ը: Ֆրանսիական ու իտալական ակումբները բանակցել են և համաձայնության հասել 70 միլիոն եվրոյի շուրջ: Կողմերին մնացել է հստակեցնել միայն կազմակերպչական ու իրավաբանական հարցեր: Բանակցային գործընթացում հատկապես խիստ են եղել «Նապոլիի» պահանջները հնարավոր պարգևավճարների հարցում, ինչին ՊՍԺ-ն ի վերջո համաձայնել է: Վրաստանի հավաքականի առաջատարը 2,5 […] ...