14:43 13.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը:
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) (2 դրվագ):
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ.
Ղ.Կ.-ն, 1999-2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Համայնքի ղեկավարի պաշտոնը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել Դ.Ի.-ի կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի մարտի 24-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, Դ.Ի.-ն ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 19,8 հա մակերեսով, 12 միլիոն 179 հազար դրամ շուկայական արժեքով և 13,5 հա մակերեսով, 9 միլիոն 39 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը Դ.Ի.-ին են օտարվել 13 միլիոն 303 հազար դրամով:
Համայնքի նախկին ղեկավարը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի հուլիսի 13-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 1,3 հա, 0,2 հա, 6,3 հա, 0,9 հա, 6,7 հա, 8,5 հա, 4,5 հա, 0,7 հա, 1,2 հա, 0,09 հա, 0,3 հա, 0,3 հա, 0,2 հա, 0,8 հա, 0,07 հա, 0,6 հա, 0,1 հա և 0,2 հա մակերեսով, ընդհանուր՝ 28 միլիոն 92 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն են օտարվել 13 միլիոն 560 հազար դրամով:
Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Դ.Ի.-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համապատասխանաբար 33,4719 հա և 33,681 հա մակերեսով հողամասերի օտարման աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով Դատախազության հայցը բավարարվել է մասնակի. անվավեր է ճանաչվել 33,681 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը։
Քրեական վարույթով ձեռք բերված նոր հանգամանքներով պայմանավորված՝ Դատախազությունն առաջիկայում մյուս՝ 33,4719 հա մակերեսով հողամասը համայնքին վերադարձնելու վերաբերյալ նոր հայց կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան:
15:17 14.01.2025
Խվիչա Կվարացխելիան կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում․ L’Équipe«Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում, հաղորդում է L’Équipe-ը: Ֆրանսիական ու իտալական ակումբները բանակցել են և համաձայնության հասել 70 միլիոն եվրոյի շուրջ: Կողմերին մնացել է հստակեցնել միայն կազմակերպչական ու իրավաբանական հարցեր: Բանակցային գործընթացում հատկապես խիստ են եղել «Նապոլիի» պահանջները հնարավոր պարգևավճարների հարցում, ինչին ՊՍԺ-ն ի վերջո համաձայնել է: Վրաստանի հավաքականի առաջատարը 2,5 […] ...
15:14 14.01.2025
Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԴատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Կ.-ն […] ...
15:05 14.01.2025
Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն» 01.02.2025՝ «Օտար լեզուներ» 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» 08.02.2025՝ «Մաթեմատիկա» 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» ...
14:55 14.01.2025
Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով․ Australian OpenԱվստրալիայի բաց առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը: Աշխարհի 19-րդ ռակետը 7:6, 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ պայքարում: 28-ամյա թենիսիստը աշխարհի 75-րդ ռակետի հետ երկորրդ անգամ էր մրցում «Մեծ սաղավարտում»: 2017-ին Կարենը նույնպես հաղթել էր Ավստրալիայում: Երկրորդ շրջանում Խաչանովը կմրցի Կանադան ներկայացնող Գաբրիել Դիալոյի հետ, որը […] ...
14:48 14.01.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարեւորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, […] ...