13:31 13.01.2025
Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը եւ համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարեւոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը:
Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել է երկկողմ տնտեսական համագործակցության եւ ոլորտային մի շարք ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում Նարեկ Բաբայանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության գործոնը եւ նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի մոտեցումն այս հարցում:
«Տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը մեր Կառավարության առաջնահերթություններից է: Այդ հարցում մեր պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որին Իրանը տվել է իր դրական եզրակացությունը եւ ողջունել է: Հավատացած ենք, որ այդ նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը նույնպես պետք է ունենա իր առանցքային դերակատարությունը»,- փաստել է բարեկամական խմբի ղեկավարը:
Հարեւան երկրների հետ կապերի համատեքստում Նարեկ Բաբայանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին՝ ընդգծելով. «Գիտակցելով, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն՝ Հայաստանն այդ գործընթացում ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը եւ ակնկալում է տարածաշրջանի մյուս դերակատարների մասնակցությունը»:
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը եւս կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցության խորացումը, փոխայցերի նշանակությունը երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:
«Հայաստանն իր ուրույն տեղն ու դիրքն ունի մեր արտաքին քաղաքականության մեջ: Հարեւան պետությունների հետ հարաբերություններում կարեւորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը: Մենք ունենք քաղաքակրթական մեծ անցյալ, երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կան պատմամշակութային խոր կապեր»,- այս մասին նշել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի հայազգի ղեկավարը:
ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Վաղարշակ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Մարիամ Պողոսյանը, Գեղամ Նազարյանը, Դավիթ Դանիելյանը, Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Գեղամ Մանուկյանը:
Կողմերն անդրադարձել են առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերին: Նրանք հույս են հայտնել, որ կարվի հնարավորը ՀՀ-ԻԻՀ սահմանված տնտեսական նշաձողը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ մի շարք ոլորտներում կապերի խթանման, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության հեռանկարների շուրջ:
Հայ եւ իրանցի պատգամավորները համոզմունք են հայտնել, որ կշարունակեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը:
13:42 14.01.2025
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլըԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը: Փետրվարի 1-ից մարտի 3-ը անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը վարպետության դասերով հանդես կգա Երևանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում: Վարպետության դասերը կավարտվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ գալա համերգային ծրագրով, որի ընթացքում Նարեկ Հախնազարյանի հետ ելույթ կունենան մայրաքաղաքի երաժշտական և արվեստի […] ...
13:35 14.01.2025
Բացահայտվել են ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի […] ...
13:28 14.01.2025
Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2024 թվականի առողջապահական ծրագրերի արդյունքները, խոսել բարեփոխումների ընթացքիցԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2024 թվականի առողջապահական ծրագրերի արդյունքները, խոսել բարեփոխումների ընթացքից։ «Բուժծառայությունները ֆինանսապես և ֆիզիկապես քաղաքացիներին առավել հասանելի դարձնելը եղել է 2024 թվականի մեր գործունեության առանցքը»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանն ու թվարկել իրականացվող ծրագրերը: 2024 թվականին անվճար տրամադրվել են հետևյալ ծառայությունները. Չարորակ նորագոյացություններով պացիենտներին վիրահատական և ոչ վիրահատական (քիմիաթերապևտիկ և ճառագայթային […] ...
13:20 14.01.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում հունվարի 14-ի ցերեկը, 18-ի գիշերը և 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկը և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` […] ...
13:12 14.01.2025
Հայաստանի 9 ներկայացուցիչ Իտալիայում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերինՀայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ն Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են […] ...
13:04 14.01.2025
Հայաստանն իրավունք ունի զարգացնել գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ. ՊեսկովՀայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանն իր հերթին մտադիր է կապեր ամրապնդել Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Երևանի մտադրությունը։ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, […] ...