Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի նկատմամբ մահափորձի սպառնալիք կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 01 2025
  • $
    397.22
  • RUBLE
    3.88
  • 405.08
WEATHER
--1.91 oC

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի նկատմամբ մահափորձի սպառնալիք կա

13:04 13.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանրապետության առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ հունվարին հարձակում է նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է Terra տեղական հրատարակությունը։

Նշվում է, որ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանության ուշադրությանն է արժանացել հունվարի սկզբին։ Նշվում էր, որ ենթադրյալ դավադիրները, որոնց ինքնությունը դեռևս չի բացահայտվել, ցանկացել են մահափորձ իրականացնել Լուլա դա Սիլվայի, ինչպես նաև Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայի դեմ։

CNN Brasil-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը կարծում է, որ դավադրության կազմակերպիչները ծրագրել են օգտագործել պայթուցիկներ, նռնակներ և ամերիկյան Barrett M82 հրացաններ։ Երկրի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե արդյոք կարողացել են վերջնականապես վերացնել Լուլա դա Սիլվայի ու դի Մորայի կյանքի սպառնալիքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին Մակրոնի հետ քննարկել է երկրում օտարերկրյա զինվորականներ տեղակայելու հարցը

14:33 14.01.2025

Զելենսկին Մակրոնի հետ քննարկել է երկրում օտարերկրյա զինվորականներ տեղակայելու հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է երկրում օտարերկրյա զինվորականներ տեղակայելու նախաձեռնությունը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր Telegram ալիքում։ Նա ասել է, որ Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության «արդյունավետ» երաշխիքների մշակումը։ «Որպես այդ երաշխիքներից մեկը՝ մենք քննարկել ենք Ուկրաինայում ռազմական կոնտինգենտներ տեղակայելու Ֆրանսիայի նախաձեռնությունը։ Մենք դիտարկել ենք դրա […] ...

Բարսելոնայից կրած պարտությունից հետո Ռեալը որոշել է ազատվել թիմի խաղացողից

14:24 14.01.2025

Բարսելոնայից կրած պարտությունից հետո Ռեալը որոշել է ազատվել թիմի խաղացողից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հիասթափեցրել է թիմի իսպանացի կիսապաշտպան Լուկաս վասկեսի ցուցադրած խաղը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (2:5): Փոխանցում է Armsport-ը։ Նշվում է, որ Պերեսի հիասթափությունը այնքան մեծ է եղել, որ նա որոշել է չերկարաձգել 33-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հիշեցնենք, որ Վասկեսը «արքայական» ակումբի սան է։ […] ...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան

14:14 14.01.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, նրա այցը կարող է կայանալ մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում։ «Մեր երկխոսությունը Հայաստանի հետ շարունակվում է, նա հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն, մենք սպասում ենք նրան», – ընդգծել է Լավրովը։ ...

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդ են․ Լավրով

14:03 14.01.2025

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդ են․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այս փուլում բարդ էանվանել ։ Լավրովն այս մասին ասել է այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի որոշումը նրա ինքնիշխան իրավունքն է, և Մոսկվան Երևանին չի թելադրում, թե ում հետ համագործակցի։ ...

Լավրովն անհնարին է անվանել Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին և՛ ԵԱՏՄ-ին

13:54 14.01.2025

Լավրովն անհնարին է անվանել Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին և՛ ԵԱՏՄ-ին

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունն աջակցել էր Եվրամիությանը հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնությանը, որը կքննարկի խորհրդարանը։ Լավրովը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին։ ...

Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար

13:50 14.01.2025

Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար

Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և գազային ատրճանակ։ Սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ դանակն ու ատրճանակը հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

BACK_TO_TOP