«Խաղաղության խաչմերուկի» իրագործման դեպքում «Չոր նավահանգիստը» կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 01 2025
  • $
    397.22
  • RUBLE
    3.88
  • 405.08
WEATHER
--1.91 oC

«Խաղաղության խաչմերուկի» իրագործման դեպքում «Չոր նավահանգիստը» կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ. նախարար

10:55 13.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է, այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականն ամփոփող ասուլիսում նման դիրքորոշում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել:

«Կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման, խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է: Այս պարագայում «Շիրակի չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ»,- ասաց Պապոյանը:Նախարարը շեշտեց՝ «Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսության չէ, այն կոնկրետ ծրագիր է: Այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջական կառուցում և գործարկում: Այն ենթադրում է նաև առաջին հերթին երկաթուղային ցանցի զարգացում: Կա տեխնիկատնտեսական հետազոտություն, թե կոնկրետ ինչ գործողություններ են պետք: Նախարարի գնահատմամբ՝ ամեն ինչ իրագործելի է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվան. Ուկրաինան պետք է որոշի նվազեցնել մոբիլիզացիոն տարիքը

20:28 13.01.2025

Սալիվան. Ուկրաինան պետք է որոշի նվազեցնել մոբիլիզացիոն տարիքը

Ուկրաինան, ի վերջո, պետք է որոշի իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Նախ, նրանք իսկապես փոխել են իրենց օրենսդրությունը մեկ տարի առաջ, նրանց զորակոչի տարիքը եղել է 27, իջեցրել են 25»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայում մոբիլիզացիոն տարիքը […] ...

UFC-ի չեմպիոնը կանխատեսել է Ծառուկյան-Մախաչև մենամարտի հաղթողին

20:18 13.01.2025

UFC-ի չեմպիոնը կանխատեսել է Ծառուկյան-Մախաչև մենամարտի հաղթողին

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Բելալ Մոհամադը կանխատեսել է Արման Ծառուկյան-Իսլամ Մախաչև մենամարտի հաղթողին, հայտնում է Submission Radio-ն։ «Կարծես թե Իսլամը Ծառուկյանի դեմ առաջին մենամարտում, իրոք, վատառողջ է եղել։ Այդ պահից ի վեր Մահախչևն էականորեն բարելավել է մարզավիճակը։ Չմոռանանք, թե ինչպես նա հաղթեց Օլիվեյրային։ Ծառուկյանը նույնպես հաղթեց Օլիվեյրային, բայց դա լրիվ այլ պատմություն է։ Մախաչևն […] ...

Ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Փաշինյան

20:11 13.01.2025

Ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»։ ...

SHANTNEWS

20:00 13.01.2025

SHANTNEWS

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը՝ Թիկնիզյանի՝ Իսպանիա հնարավոր տրանսֆերի մասին

19:55 13.01.2025

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը՝ Թիկնիզյանի՝ Իսպանիա հնարավոր տրանսֆերի մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովն անդրադարձել է թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի` իսպանական «Սևիլիա» հնարավոր տրանսֆերի վերաբերյալ տեղեկությանը, հայտնում է ռուսական Sport24-ը: «Կա իրականություն, կա վիրտուալություն, սրանք տարբեր բաներ են: Այս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան։ Հենց որ լինի, կքննարկենք»,- ասել է Միխայիլ Գալակտիոնովը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է հանդես […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:48 13.01.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Հունվարի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3881 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 125, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 287 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 844, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

BACK_TO_TOP