Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--2.91 oC

Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է

14:38 12.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։ Նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը հանրային կյանքի տարբեր բնագավառներում՝ նախարարն ընդգծել է դատավորի դերի ազդեցությունը պետության, եւ պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության եւ վերաբերմունքի արմատավորման ու երաշխավորման առանցքում:

«Հարգելի՛ դատավորներ, Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը, որովհետև դուք օրենքի երաշխավորներն եք, իհարկե, արդարության իրականացման շղթայում դատարանները միակ դերակատարները չեն, բայց վերջնական որոշման կայացման հնարավորությունը և իրավունքն ունեն միայն դատավորները։

Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները, ըստ էության, կապված են նաև արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինների,այդ թվում՝ քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-մասնավորապես ասել է նախարարը: Նա կարևորել է հանրության շրջանում դատարանի, դատավորի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և հանրային ճիշտ ակնկալիքի ձևավորումը:

Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը շեշտադրել է արդարադատության միասնական չափանիշների հաստատման կարևորությունը, այն է՝ կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ արդարադատության համակարգի բարելավումը մեր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության դրսևորումն է։

Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մանսակցել են օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դատական համակարգի անդամներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԲԴԽ-ի կողմից:

Նշենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ եռաստիճան դատական համակարգը ձևավորվել է 1999 թվականի հունվարի 12-ին «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ հիմքում ունենալով իշխանությունների տարանջատման սկզբունքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիան ազատ է արձակել Հոմսում անկարգությունների ժամանակ ձերբակալված 360 մարդու

22:40 12.01.2025

Սիրիան ազատ է արձակել Հոմսում անկարգությունների ժամանակ ձերբակալված 360 մարդու

Սիրիայի անցումային կառավարության իշխանությունները ազատ են արձակել դեկտեմբերի վերջին Հոմս քաղաքում (Դամասկոսից 160 կմ հեռավորության վրա) կայունությունը վերականգնելու անվտանգության գործողության ընթացքում ձերբակալված քաղաքացիների մեծ խմբին։ Այդ մասին Al Watan թերթին հայտնել է նահանգի գլխավոր անվտանգության վարչության աղբյուրը։ «Ազատ են արձակվել 360 մարդ, ովքեր մասնակցել են անկարգություններին, բայց նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք ներգրավված չեն եղել […] ...

Շվեյցարիան խստացրել է Ուկրաինայից փախստականների պաշտպանական կարգավիճակի հասանելիությունը

22:20 12.01.2025

Շվեյցարիան խստացրել է Ուկրաինայից փախստականների պաշտպանական կարգավիճակի հասանելիությունը

Շվեյցարիայի իշխանությունները խստացրել են մուտքը և մերժում են Ուկրաինայից փախստականների համար S պաշտպանության կարգավիճակ ստանալու ավելի շատ դիմումներ, ինչը իրավունք է տալիս մնալ համադաշնությունում և օգնություն ստանալ պետությունից: Այս մասին հայտնում է SonntagsZeitung թերթը։ Դրա տվյալներով՝ եթե 2022 թվականին տեղական իշխանությունները հաստատել են նման կարգավիճակի հարցումների մոտ 99%-ը, իսկ 2023 թվականին՝ գրեթե 95%-ը, ապա ներկայումս […] ...

Ընդդիմությունը կարող է հունվարի 16-ին պահանջել անվստահություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը

22:00 12.01.2025

Ընդդիմությունը կարող է հունվարի 16-ին պահանջել անվստահություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը

Ձախ կուսակցությունների դաշինքը՝ Նոր ժողովրդական ճակատը, կարող է հունվարի 16-ին պահանջել անվստահություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անհնազանդ Ֆրանսիա կուսակցության անդամ Էրիկ Կոկերելը։ Հունվարի 14-ին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն մտադիր է Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) կառավարության ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ։ Սրանից հետո ձախ ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման […] ...

Թրամփի թիմը պնդում է Ուկրաինայում զորակոչի տարիքը հասցնել 18-ի

21:45 12.01.2025

Թրամփի թիմը պնդում է Ուկրաինայում զորակոչի տարիքը հասցնել 18-ի

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա ամերիկյան վարչակազմը պնդում է Ուկրաինայում մոբիլիզացիայի տարիքը նվազեցնել մինչև 18 տարեկան։ Համապատասխան հայտարարությամբ ABC հեռուստաալիքով հանդես է եկել Թրամփի՝ ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ապագա վարչակազմը հույս ունի «կայունացնել իրավիճակը ճակատում», մինչդեռ Կիևը «իրական խնդիրներ ունի աշխատուժի հետ»: «Այժմ այնտեղ զորակոչային տարիքը 26-ն է, ոչ թե 18-ը: […] ...

Սիրիայի հարցով հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում քաղաքական գործընթացին աջակցելու հարցը

21:25 12.01.2025

Սիրիայի հարցով հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում քաղաքական գործընթացին աջակցելու հարցը

Էր Ռիադում տեղի ունեցած Սիրիայի իրավիճակի շուրջ բանակցությունների մասնակիցները քննարկել են Դամասկոսում իշխանափոխությունից հետո Սիրիայում քաղաքական գործընթացին աջակցելու ուղիները՝ հաշվի առնելով Արաբական Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարգանքը։ Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության՝ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։ «Մասնակիցները քննարկել են աջակցությունը Սիրիայում քաղաքական անցումային գործընթացին, որում ներկայացված կլինեն սիրիական քաղաքական և հասարակական ուժերը՝ […] ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար. պատժամիջոցները կխոչընդոտեն Դամասկոսի վերականգնմանը

21:05 12.01.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար. պատժամիջոցները կխոչընդոտեն Դամասկոսի վերականգնմանը

Սիրիայի նախկին կառավարության նկատմամբ կիրառված պատժամիջոցների պահպանումը կխոչընդոտի Դամասկոսի իշխանափոխությունից հետո երկրի վերականգնմանն ու զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը։ «Հանդիպումն անցկացվում է Սիրիային աջակցելու և նրանից պատժամիջոցները չեղարկելու ջանքերը համակարգելու նպատակով», – ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ Սիրիայում իրավիճակի շուրջ բանակցություններից հետո, […] ...

BACK_TO_TOP