13:56 20.09.2018
Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ» ծրագրի մաս կազմելու համար։
Կա նաև մեկ այլ հիմնավորում, ըստ որի՝ այս տարվա համար սահմանված 500 տեղերը չեն լրացվել։ 254 պայմանագիր կնքվել է ուսանողների հետ, որոնք հետագայում որպես սպա կծառայեն բանակում։ Իսկ մյուս 246 տեղերի համար ցանկացողները կարող են դիմել մինչև նոյեմբերի սկիզբ։ 2018/2019թթ. ուսումնական տարվա տեղերը բաշխվել էին այսպես․
Սրանք այն ուսումնական տեղերն են, որտեղ կարող են հավակնել ուսանողները, որոնք մտադիր են տարկետում ստանալ ուսում ստանալու համար, ապա ՀՀ ՊՆ հետ պայմանագրի հիման վրա երեք տարի սպայական ծառայություն իրականացնել Հայաստանի զինված ուժերում՝ այդ ընթացքում ստանալով աշխատավարձ և օգտվելով ՀՀ ԶՈւ սպաների սոցիալական ապահովության բոլոր հնարավորություններից։
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացողների ուսման վարձը վճարում է պաշտպանության նախարարությունը, և նրանք իրենց ուսման ամբողջ ընթացքում ստանում են տարկետման հնարավորություն։ Ուսմանը զուգահեռ՝ ծրագրի մասնակիցները դասընթացներ են անցնում վերը նշված ռազմաուսումնական հաստատություններում սպայի որակավորում ստանալու համար։
Այս ծրագրով փաստացի սահմանափակվեց ուսումնական տարկետում ստացողների թիվը, քանի որ գիտությամբ զբաղվելու հիմնավորումով բանակից խուսափող երիտասարդները, ըստ ԿԳՆ տվյալների, այսպես թե այնպես, զորակոչային տարիքից դուրս գալուց հետո չէին զբաղվում գիտությամբ։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...