13:20 12.01.2025
Սոմալին և Եթովպիան պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին մեկ տարի առաջ՝ Սոմալիլենդի հետ Եթովպիայի կողմից ստորագրված հուշագրի շուրջ ծագած հակամարտության պատճառով։
«Կողմերը պայմանավորվել են վերսկսել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ վերականգնելով երկու երկրներում դիվանագիտական առաքելությունների գործունեությունը»,- ասվում է Ադիս Աբեբայում Սոմալիի և Եթովպիայի ղեկավարների բանակցություններից հետո։
Ինչպես նշվում է, բանակցությունների ընթացքում Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը և Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր, մասնավորապես՝ անվտանգության, տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցությունը։ Նրանք պայմանավորվել են արագացնել խաղաղ կարգավորման մասին Անկարայի հռչակագրի դրույթների իրականացումը։
22:20 12.01.2025
Շվեյցարիան խստացրել է Ուկրաինայից փախստականների պաշտպանական կարգավիճակի հասանելիությունըՇվեյցարիայի իշխանությունները խստացրել են մուտքը և մերժում են Ուկրաինայից փախստականների համար S պաշտպանության կարգավիճակ ստանալու ավելի շատ դիմումներ, ինչը իրավունք է տալիս մնալ համադաշնությունում և օգնություն ստանալ պետությունից: Այս մասին հայտնում է SonntagsZeitung թերթը։ Դրա տվյալներով՝ եթե 2022 թվականին տեղական իշխանությունները հաստատել են նման կարգավիճակի հարցումների մոտ 99%-ը, իսկ 2023 թվականին՝ գրեթե 95%-ը, ապա ներկայումս […] ...
22:00 12.01.2025
Ընդդիմությունը կարող է հունվարի 16-ին պահանջել անվստահություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանըՁախ կուսակցությունների դաշինքը՝ Նոր ժողովրդական ճակատը, կարող է հունվարի 16-ին պահանջել անվստահություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անհնազանդ Ֆրանսիա կուսակցության անդամ Էրիկ Կոկերելը։ Հունվարի 14-ին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն մտադիր է Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) կառավարության ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ։ Սրանից հետո ձախ ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման […] ...
21:45 12.01.2025
Թրամփի թիմը պնդում է Ուկրաինայում զորակոչի տարիքը հասցնել 18-իՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա ամերիկյան վարչակազմը պնդում է Ուկրաինայում մոբիլիզացիայի տարիքը նվազեցնել մինչև 18 տարեկան։ Համապատասխան հայտարարությամբ ABC հեռուստաալիքով հանդես է եկել Թրամփի՝ ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ապագա վարչակազմը հույս ունի «կայունացնել իրավիճակը ճակատում», մինչդեռ Կիևը «իրական խնդիրներ ունի աշխատուժի հետ»: «Այժմ այնտեղ զորակոչային տարիքը 26-ն է, ոչ թե 18-ը: […] ...
21:25 12.01.2025
Սիրիայի հարցով հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում քաղաքական գործընթացին աջակցելու հարցըԷր Ռիադում տեղի ունեցած Սիրիայի իրավիճակի շուրջ բանակցությունների մասնակիցները քննարկել են Դամասկոսում իշխանափոխությունից հետո Սիրիայում քաղաքական գործընթացին աջակցելու ուղիները՝ հաշվի առնելով Արաբական Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարգանքը։ Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության՝ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։ «Մասնակիցները քննարկել են աջակցությունը Սիրիայում քաղաքական անցումային գործընթացին, որում ներկայացված կլինեն սիրիական քաղաքական և հասարակական ուժերը՝ […] ...
21:05 12.01.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար. պատժամիջոցները կխոչընդոտեն Դամասկոսի վերականգնմանըՍիրիայի նախկին կառավարության նկատմամբ կիրառված պատժամիջոցների պահպանումը կխոչընդոտի Դամասկոսի իշխանափոխությունից հետո երկրի վերականգնմանն ու զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը։ «Հանդիպումն անցկացվում է Սիրիային աջակցելու և նրանից պատժամիջոցները չեղարկելու ջանքերը համակարգելու նպատակով», – ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ Սիրիայում իրավիճակի շուրջ բանակցություններից հետո, […] ...
20:50 12.01.2025
Գերմանիան հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային 50 միլիոն եվրոյի չափովԳերմանիան 50 միլիոն եվրոյի չափով հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային, այս մասին X-ում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ը։ «Մենք հավելյալ 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն ենք տրամադրում խաղաղ բնակչությանը անցումային շրջանում»,-նշել է վարչությունը։ «Ի վերջո, դա ծառայում է Սիրիայում իրավիճակի կայունացմանը և Գերմանիայում և Եվրոպայում մեր իսկ անվտանգության ապահովմանը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նրանք նշել են, […] ...