Հրդեհի ահազանգ Բարբյուսի փողոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Հրդեհի ահազանգ Բարբյուսի փողոցում

10:07 12.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 11-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարբյուսի փողոցում գտնվող երկու տներում։

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ին, ժամը 00։37-ին, մարվել՝ 00։52-ին։ Այրվել են Բարբյուսի փողոցում գտնվող երկու տան տանիքները (մոտ 150 քմ), տներից մեկի սենյակը (մոտ 18 քմ) և խորդանոցը՝ մոտ 20 քմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

FT. Գրենլանդացիները չեն ցանկանում միանալ ԱՄՆ-ին

18:45 12.01.2025

FT. Գրենլանդացիները չեն ցանկանում միանալ ԱՄՆ-ին

Գրենլանդիայի բնակչությունը ցնցված է ամերիկյան վարչակազմի ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարություններից, թե կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Բնակիչները նույնպես դեմ են ԱՄՆ-ին միանալուն, հաղորդում է Financial Times-ը (FT): Գրենլանդիայի նախկին վարչապետ (2009-2013) Կուպիկ Քլայստը նույնպես քննադատել է Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ գրենլանդացիներն իրենց վիրավորված են զգում, քանի որ «իրենց […] ...

Yonhap. Հարավային Կորեայի նախագահի փաստաբանները խորհուրդ են տալիս հետաձգել ձերբակալությունը մինչև դատարանի որոշումը

18:25 12.01.2025

Yonhap. Հարավային Կորեայի նախագահի փաստաբանները խորհուրդ են տալիս հետաձգել ձերբակալությունը մինչև դատարանի որոշումը

Կորեայի Հանրապետության Նախագահ Յուն Սեոկ Յոլի փաստաբանները, ըստ էության, առաջարկում են, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հակակոռուպցիոն հետաքննությունների գրասենյակը հետաձգի պետության ղեկավարի ձերբակալման օրդերի կիրառումը մինչև Սահմանադրական դատարանը որոշում կայացնի իմպիչմենտի մասին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Փաստաբանները կիրակի այցելել են բաժին, որտեղ փաստաթղթեր են հանձնել շահերի պաշտպան նշանակվելու համար և հանդիպել քննիչների […] ...

Կիրակնօրյա զբոսանք Երևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:05 12.01.2025

Կիրակնօրյա զբոսանք Երևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեւանյան զբոսանքից եւ գրել. «Կիրակնօրյա զբոսանք Երևանում»։ ...

Սիյարտո. ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են վառելիքի գների բարձրացմանը

17:50 12.01.2025

Սիյարտո. ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են վառելիքի գների բարձրացմանը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերջին փուլը լուրջ էներգետիկ խնդիրներ է ստեղծում Կենտրոնական Եվրոպայի համար և բարձրացնում վառելիքի գները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ պատժիչ միջոցներ կիրառել ռուսական նավթագազային ընկերությունների, ինչպես նաև սերբական NIS ընկերության դեմ։ «Պատժամիջոցների այս նոր փաթեթը լուրջ մարտահրավեր […] ...

Կալաս. ԵՄ-ն հունվարի վերջին կքննարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցը

17:29 12.01.2025

Կալաս. ԵՄ-ն հունվարի վերջին կքննարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Քաջա Կալլասը։ «Մենք աշխատում ենք, որպեսզի մինչ այս պահը իսկապես հնարավոր դառնա որոշել, թե արդյոք մենք կարող ենք պատժամիջոցները վերացնել»,-մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը: Հունվարի 27-ին նախատեսվում է Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստը, որին ակնկալվում է, որ ԵՄ […] ...

Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահ

17:10 12.01.2025

Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահ

Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի […] ...

BACK_TO_TOP