Ամփոփելով 2024-ը. ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--1.91 oC

Ամփոփելով 2024-ը. ՀՀ ԱԳՆ

16:24 11.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2024 թվականը:

2024 թ. Հայաստանի Հանրապետությունը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։

Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։

Կայացել է նաև ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար, որի շրջանակներում, ի թիվս այլ թեմաների, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի, այդ թվում նաև՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Այցերի ժամանակ նախարար Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցներին՝ անդրադառնալով ինչպես Մերձավոր Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին։

Տեղի է ունեցել նաև նախարար Միրզոյանի աշխատանքային այցը Բահրեյն, որտեղ ՀՀ-ն արդեն երկրորդ անգամ մասնակցել է «Մանամայի երկխոսություն» միջոցառմանը։

Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ևս ձևավորվել է հետաքրքիր և խոստումնալից երկխոսություն: Քաղաքական օրակարգից զատ, 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, ինչն էականորեն նպաստել է զբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով:
Շարունակվել են աշխատանքները Ծոցի տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Հունիսին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինի Պետությունը, որին հաջորդեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Պաղեստինի Պետության վարչապետի կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմունիկեյի ստորագրումը:

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարար Միրզոյանն անդրադարձավ նաև Սիրիային.

«Սիրիայում վերջին իրադարձություններից հետո կամ ընթացքում, եթե հետևել եք, տեղյակ եք մամուլի հրապարակումներից, մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք այդ երկրից` սկզբից Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության, այնուհետև Դամասկոսում մեր դեսպանության անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և համապատասխանաբար Հալեպից։ Այնուհետև, նրանք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում։ Հաստատվել են կապեր նոր ադմինիստրացիայի հետ, նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» գրոհայիններին Լիբանանի հարավում

21:19 11.01.2025

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» գրոհայիններին Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հեզբոլլահի» գրոհայինների խմբի վրա Լիբանանի հարավում այն ​​բանից հետո, երբ հայտնաբերել են գործողություն, որը խախտում է գործող ռեժիմի զինադադարը, շաբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Այսօր ավելի վաղ հայտնաբերվել են մի քանի ահաբեկիչներ, որոնք հեռանում էին Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող ռազմական համալիրից: Իսրայելի […] ...

Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են շուրջօրյա հերթապահություն

21:00 11.01.2025

Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են շուրջօրյա հերթապահություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են շուրջօրյա հերթապահություն։   ...

Նոր տարին՝ նոր ճաշարանում և նոր պայմաններով

20:40 11.01.2025

Նոր տարին՝ նոր ճաշարանում և նոր պայմաններով

Նոր տարին՝ նոր ճաշարանում և նոր պայմաններով։ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել։   ...

Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է 20 մարդ

20:20 11.01.2025

Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է 20 մարդ

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում երկու տրամվայի բախման հետևանքով տուժել է 20 մարդ, հայտնում է AFP-ն։ «Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բախվել են երկու տրամվայներ, տուժել է 20 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ ...

SHANTNEWS

20:00 11.01.2025

SHANTNEWS

Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

19:50 11.01.2025

Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 10 […] ...

BACK_TO_TOP