ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--1.91 oC

ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

15:12 11.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։

Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», – ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։

Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության  և  դրա արժեքների գրավչությունը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

19:50 11.01.2025

Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 10 […] ...

Մոլդովայում ընտրություններից առաջ փորձ է արվել սահմանափակել մուտքը սոցիալական ցանցեր

19:42 11.01.2025

Մոլդովայում ընտրություններից առաջ փորձ է արվել սահմանափակել մուտքը սոցիալական ցանցեր

Մոլդովայի իշխանությունները կարող են փորձել սահմանափակել սոցիալական ցանցերի հասանելիությունը խորհրդարանական ընտրություններից առաջ, կարծում է ընդդիմադիր Կոմունիստական ​​կուսակցության պատգամավոր Դիանա Կարամանը։ Ավելի վաղ խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ երկիրը կարող է արգելել TikTok և Telegram հարթակները, եթե դրանք օգտագործվեն հանրապետությունում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ «Կարծում եմ, որ իշխանությունները, անշուշտ, ինչ-որ բան կանեն, գոնե […] ...

Սլովակիայի նախագահը բացառել է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա

19:32 11.01.2025

Սլովակիայի նախագահը բացառել է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա

Սլովակիան երբեք չի համաձայնի Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարին, քանի որ դա համաշխարհային հակամարտություն կհրահրի, ասել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին։ «Մենք երբեք չենք համաձայնի և թույլ չենք տա, որ Սլովակիայի բանակը ՆԱՏՕ-ի կազմում ուկրաինական ճակատում կռվի Ռուսաստանի հետ։ Մենք երբեք չենք համաձայնի ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա, որպեսզի նրանք ներքաշվեն հակամարտության մեջ»,- ասել է նա […] ...

ՀԱՄԱՍ-ը ցանկանում է Գազայում հրադադարից հետո հանձնել պատանդների ցուցակը

19:20 11.01.2025

ՀԱՄԱՍ-ը ցանկանում է Գազայում հրադադարից հետո հանձնել պատանդների ցուցակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը պատրաստ է տրամադրել իսրայելցի պատանդների ցուցակը, որոնք պահվում են Գազայի հատվածի անկլավում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման սկզբնական փուլում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Միջնորդներն արդեն ստացել են համաձայնագրի նախագիծը, և կողմերը սպասում են առաջարկվող պայմաններին Իսրայելի արձագանքին։ Փաստաթղթի համաձայն՝ հրադադարի համաձայնագիրը կիրականացվի «երեք ժամկետներում»։ ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես չի […] ...

2․1 մագնիտուդով երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս

19:08 11.01.2025

2․1 մագնիտուդով երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս

Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․84⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Թուրքիայի արտգործնախարարը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամի հետ

19:00 11.01.2025

Թուրքիայի արտգործնախարարը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյայի հետ, քննարկել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների վերջին իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։ «Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյայի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հրադադարի շուրջ բանակցությունների […] ...

BACK_TO_TOP