Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--1.91 oC

Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց

15:22 11.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Շրջայցից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար: Ուրիշ բան, մեկը պիտի սովորի լավ ապրել որպես ֆիզիկոս, երկրորդը՝ որպես քիմիկոս, երրորդը՝ որպես մարզիչ, չորրորդը՝ որպես վարսահարդար, հինգերորդը՝ որպես գործարար, վեցերորդը՝ որպես կառավարիչ, բայց դպրոցի նպատակը, ամենակարևոր նպատակը մարդկանց սովորեցնելն է լավ ապրել, ինչպես լավ ապրել»:

Վարչապետի խոսքով՝ այս ընդգծումով, կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի:

«Սա չափազանց կարևոր է, և սա է, կարծում եմ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բովանդակային նպատակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով դպրոցի ընձեռած հնարավորությունների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ նպատակադրումը նաև այն է, որ դպրոցը ոչ միայն բուն դասապրոցեսի ընթացքում ապրի, այլև դրանից հետո, այսինքն՝ ստեղծագործելու անսահման հնարավորություն ունենա:

«Եվ ես այսօր ուրախ եմ, սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, որ դուք ստեղծագործելու, ըստ էության, անսահման հնարավորություն եք ստացել` ստեղծագործելու ֆիզիկայի ուղղությամբ, քիմիայի, մաթեմատիկայի, ինժեներության, սպորտի, արվեստի, գրականության: Եվ ես ձեզ ընդամենը մաղթում եմ, որ ստեղծագործելու այս հնարավորությունն օգտագործեք, որովհետև դա ձեզ կօգնի, որ դուք լավ ապրեք, ընդ որում՝ այսօր, որովհետև ամենատարբեր պրոբլեմները հաղթահարելու և նույնիսկ ամենօրյա միջավայրում լավ ապրելու ձևը ստեղծագործելն է, ստեղծագործական հաճույք ապրելը և այդ ստեղծագործությունից էներգիա ստանալը»,-նշել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի իրականացման համար: Վարչապետը խոսել է յուրաքանչյուրի ներդրումը չթերագնահատելու մասին և այս համատեքստում շնորհակալություն հայտնել բոլոր հարկ վճարողներին.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, բոլոր աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող մարդկանց, ում գեներացրած միջոցներով կառուցվել է այս դպրոցը և կառուցվում են մյուս դպրոցները»:

Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին դպրոցի կառուցման և այս օրվա առիթով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի նախագահը բացառել է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա

19:32 11.01.2025

Սլովակիայի նախագահը բացառել է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա

Սլովակիան երբեք չի համաձայնի Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարին, քանի որ դա համաշխարհային հակամարտություն կհրահրի, ասել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին։ «Մենք երբեք չենք համաձայնի և թույլ չենք տա, որ Սլովակիայի բանակը ՆԱՏՕ-ի կազմում ուկրաինական ճակատում կռվի Ռուսաստանի հետ։ Մենք երբեք չենք համաձայնի ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա, որպեսզի նրանք ներքաշվեն հակամարտության մեջ»,- ասել է նա […] ...

ՀԱՄԱՍ-ը ցանկանում է Գազայում հրադադարից հետո հանձնել պատանդների ցուցակը

19:20 11.01.2025

ՀԱՄԱՍ-ը ցանկանում է Գազայում հրադադարից հետո հանձնել պատանդների ցուցակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը պատրաստ է տրամադրել իսրայելցի պատանդների ցուցակը, որոնք պահվում են Գազայի հատվածի անկլավում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման սկզբնական փուլում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Միջնորդներն արդեն ստացել են համաձայնագրի նախագիծը, և կողմերը սպասում են առաջարկվող պայմաններին Իսրայելի արձագանքին։ Փաստաթղթի համաձայն՝ հրադադարի համաձայնագիրը կիրականացվի «երեք ժամկետներում»։ ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես չի […] ...

Թուրքիայի արտգործնախարարը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամի հետ

19:00 11.01.2025

Թուրքիայի արտգործնախարարը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյայի հետ, քննարկել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների վերջին իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։ «Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյայի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հրադադարի շուրջ բանակցությունների […] ...

Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների նախագծին

18:50 11.01.2025

Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների նախագծին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին արձանագրության նախագծին հավանություն տալու մասին։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։ Փաստաթուղթը հաստատվել է որպես բանակցությունների հիմք։ Արձանագրության նախագծի պատրաստումը պայմանավորված է ԵԱՏՄ մասին պայմանագրի թարմացման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան։ Գործակալության տվյալներով՝ փոփոխությունները վերաբերում են […] ...

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու հնարավորության մասին

18:38 11.01.2025

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «կարևոր հնարավորությունների պատուհանի» մասին՝ հանրապետությունում ահաբեկչությանը վերջ տալու համար: «Մեր երկիրը հնարավորություն ունի մեկընդմիշտ վերջ դնել ահաբեկչությանը։ Մենք կկոտրենք իմպերիալիստական ​​մեքենայությունների վերջին օղակը, որը ցավ է պատճառել մեր երկրին և մթագնել ապագան գրեթե կես դար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը` ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության նահանգային մասնաճյուղերի ութերորդ […] ...

Ուլան Բատորում ցուցարարները փակել են կենտրոնական պողոտան

18:30 11.01.2025

Ուլան Բատորում ցուցարարները փակել են կենտրոնական պողոտան

Ուլան Բատորում ցուցարարները փակել են կենտրոնական պողոտան, հայտնում է News.mn տեղական հրատարակությունը։ «Ազատության դաշինք» կուսակցությունն այսօր ցույց է սկսել Սուխբաթար հրապարակում, ցուցարարները փակել են գլխավոր ճանապարհը»,- ասվում է հրապարակման մեջ։ Հրապարակման մեջ նշվում է, որ քաղաքական ասոցիացիան քննադատում է կառավարությանը հարկերի, աղքատության և գործազրկության խնդիրների լուծման հարցում առաջընթացի բացակայության համար և կոչ է անում հրաժարական […] ...

BACK_TO_TOP