11:27 11.01.2025
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։
Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ – «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»։
2025 թվականի հունվարի 8-ին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»:
«Ազատության-ն» այսօր ուղարկված պատասխանում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կառավարությունից կարևորել են, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Վարչապետի գրասենյակից ընդգծել են՝ այս թեմաները քննարկվել են Փաշինյան-Ալիև՝ 2024թ. հոկտեմբերին Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարություններից երկու օր անց՝ հունվարի 9-ին, Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել, ինչը և տևական ժամանակ Բաքուն էր պահանջում, իսկ Երևանից արձագանքում էին՝ խաղաղության պայմանագրից հետո։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր վարչապետից, թե արդյոք Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմում արդեն իսկ ներկայացվե՞լ է կամ կա՞ պայմանավորվածություն, երբ կներկայացվի (Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ լուծարման համար երկու երկրները պետք է դիմեն) և արդյոք Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման համար, եթե Ադրբեջանը չընդունի վարչապետի հրապարակած մյուս առաջարկները։
«Ազատություն»-ը նաև հետաքրքրվել էր Փաշինյանինց, թե արդյոք այս առաջարկը/ները Իլհամ Ալիևին ներկայացրե՞լ է նաև պաշտոնական խողովակներով։
16:42 11.01.2025
Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկանՀունվարի 11-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան։ Բաց են միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Դեռ առավոտից ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է, մասնավորապես այն դեռ առկա է Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածում։ Ճանապարհաշինարարները, անհրաժեշտությամբ պայմանավորված, իրականացնում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ...
16:36 11.01.2025
Սերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման. ՎուչիչՍերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման, որը չի լուծի առկա բոլոր տարաձայնությունները, բայց մեծ հեռանկարներ կստեղծի պաշտոնական Բելգրադի և Վաշինգտոնի միջև էներգետիկայի, տնտեսության և պաշտպանության ոլորտներում համագործակցության համար, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման շաբաթ օրը ժամանել է Բելգրադ և հանդիպել Վուչիչի հետ՝ Եվրոպայի […] ...
16:24 11.01.2025
Ամփոփելով 2024-ը. ՀՀ ԱԳՆՀՀ արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2024 թվականը: 2024 թ. Հայաստանի Հանրապետությունը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։ Կայացել […] ...
16:11 11.01.2025
Օբամեյանգը ցանկանում է կատակերգական ֆիլմերի դերասան դառնալԵվրոպական մի շարք գրանդ ակումբներում հանդես եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը որոշել է փոխել մասնագիտությունը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը ապագայում իրեն տեսնում է կինոմատոգրաֆիայում։ Օբամեյանգը ցանկանում է դերասան դառնալ՝ հանդես գալով միայն կատակերգական ֆիլմերում։ «Ես ինձ տեսնում եմ կատակերգական ֆիլմերում։ Դժվար թե ինձ տեսնեք լուրջ ֆիլմում, բայց կատակերգությունում հնարավոր է»,- ասել […] ...
15:57 11.01.2025
Ուլյանովսկի և Սամարայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելՈւլյանովսկի և Սամարայի օդանավակայաններում օդանավերի ժամանման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, Telegram ալիքում հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար օդանավերի ընդունման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Ուլյանովսկի օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 13:40-ից, Սամարայի օդանավակայանում՝ ժամը 14:00-ից»,- ասվում է հաղորդագրությունում: ...
15:46 11.01.2025
Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից […] ...