Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան

11:50 11.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել է համակարգչային հափշտակություններ, փողերի լվացում և կազմակերպել է կեղծ ձեռնարկատիրության հետ կապված հանցագործություններ:

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Թ.-ն հավաքագրել և հանցավոր կազմակերպությունում ներգրավել է տասնյակ անդամների, այդ թվում՝ անչափահասների, որոնք հեռախոսզանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել են ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում, ուղղորդել են գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով, ավելի քան 1400 անձանցից հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու և դրանց օրինական տեսք տալու նպատակով՝ դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ ցույց տալով ենթադրյալ գործունեության արդյունքում ստացված և ընթացիկ ծախսերը սպասարկող դրամական մուտքեր: Բացի այդ, պարտավոր լինելով հաշվարկել և վճարել սահմանված չափով եկամտային հարկ և սոցիալական վճարներ, վերոնշյալ անձինք 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, վճարումների մեծ մասը կատարել են առձեռն` պետությանը պատճառելով 127 միլիոն 118 հազար դրամի վնաս:

Հ.Թ.-ն հանձնարարել է նաև կազմել և իրավասու մարմիններ ներկայացնել իբրև ՍՊ ընկերությունների կողմից ծառայություններ մատուցելու և դրանց արդյունքում արտերկրից գումարներ ստանալու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հաշվետվություններ՝ օրինական տեսք հաղորդելով (լվանալով) ընկերությանը փոխանցված 533 միլիոն 241 հազար դրամին:

2024 թվականի հունվարի 16-ին, Հ.Թ.-ին ձերբակալելուց հետո, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Դատախազը 2024 թվականի հունվարի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Թ.-ի և հանցակիցների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի ներգրավմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից փողերի լվացումը), 396-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

17:45 11.01.2025

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Հութիները ռազմական պատասխան կտան Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարձակմանը

17:33 11.01.2025

Հութիները ռազմական պատասխան կտան Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարձակմանը

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները մտադիր են հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև բրիտանական և ամերիկյան նավերին՝ ի պատասխան Արաբական Հանրապետության ապստամբների կողմից վերահսկվող շրջանների թիրախների վրա նրանց համատեղ հարձակման: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արմատական ​​կազմակերպության քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։ «Մենք, անկասկած, բացահայտ առճակատման մեջ ենք ամերիկյան, բրիտանական և իսրայելական թշնամիների հետ: Նրանց ագրեսիայի […] ...

«Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք և երկրպագուները Սաուդյան Արաբիայում ենթարկվել են ոտնձգությունների

17:23 11.01.2025

«Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք և երկրպագուները Սաուդյան Արաբիայում ենթարկվել են ոտնձգությունների

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա» կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ (3:0) սկանդալային միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք դժգոհել են, որ տեղի երկրպագուներն իրենց նկատմամբ ծայրահեղ անհարգալից են վարվել։ «Մենք ճամփորդել ենք առանց անվտանգության աշխատակիցների և ենթարկվել ենք ոտնձգությունների: Տեղացի տղամարդիկ մեզ նկարում էին ու […] ...

Շոլցը Թրամփին հիշեցրել է սահմանների անձեռնմխելիության մասին

17:18 11.01.2025

Շոլցը Թրամփին հիշեցրել է սահմանների անձեռնմխելիության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հիշեցրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պետական ​​սահմանների անձեռնմխելիության սկզբունքը հարգելու անհրաժեշտության մասին՝ կապված Գրենլանդիան Միացյալ Նահանգներին ընդգրկելու հնարավորության մասին հանրապետականի հայտարարությունների հետ։ «Մենք ԱՄՆ-ից որոշ հայտարարություններ ենք լսել, որոնք անհանգստության տեղիք են տալիս, ուստի ես ամենայն հստակությամբ ասում եմ՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը վերաբերում է յուրաքանչյուր երկրի՝ անկախ նրանից՝ […] ...

Axios. Դանիան հաղորդագրություններ է ուղարկել Թրամփի թիմին Գրենլանդիայի մասին

17:08 11.01.2025

Axios. Դանիան հաղորդագրություններ է ուղարկել Թրամփի թիմին Գրենլանդիայի մասին

Դանիայի կառավարությունը անձնական հաղորդագրություններ է ուղարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին՝ համոզելու նրան, որ Գրենլանդիայի անվտանգության հետ կապված խնդիրները կարող են լուծվել առանց կղզին ԱՄՆ-ի կազմի մեջ մտցնելու: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ հաղորդագրության՝ Դանիան պատրաստակամություն է հայտնել քննարկել կղզու անվտանգության ամրապնդումը կամ այնտեղ ամերիկյան ռազմական ներկայության ավելացումը։ ...

Ռունիի կինը պատմել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին

17:00 11.01.2025

Ռունիի կինը պատմել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի կինը պատմել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին: «Մենք հանդիպեցինք Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, այդ ժամանակ Ռունին հանդես էր գալիս «ԴԻ Սի Յունայթեդում»: Երբ ես ներս մտա, նա որդուն ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ բոլոր ֆուտբոլիստների կանայք էլ գեղեցիկ են»»,- Քոլին Ռունիի խոսքերը մեջբերում է The […] ...

BACK_TO_TOP