Աֆրիկայի ամենամեծ գետերից մեկը կարող է չորանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--1.91 oC

Աֆրիկայի ամենամեծ գետերից մեկը կարող է չորանալ

17:54 10.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աֆրիկայի ամենամեծ գետերից մեկը՝ Զամբեզին, գրեթե ցամաքել է, իսկ գետի ջրի մակարդակը Նամիբիայում գրանցել է ամենացածր ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում՝ 15 սմ։ Անցյալ տարի այս ցուցանիշը 90 սմ էր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նամիբիական թերթի հոդվածը և Namibia Water Corporation (NamWater) ազգային ջրամատակարարման ընկերության տվյալներին, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Գետի հետագա ծանծաղումը կարող է հանգեցնել ենթակառուցվածքների ոչնչացմանը և տնտեսական վնասի: Այնուամենայնիվ, NamWater-ի փորձագետները հուսով են, որ կտեղան անձրևներ՝ համալրելով ջրի քանակը Զամբեզիում։

Երկարատև երաշտը հարվածել է մշակաբույսերին և խափանել հիդրոէլեկտրակայանների աշխատանքը Զամբեզի գետի երկայնքով: Փորձագետները հիշեցրել են, որ Զամբեզիում ջրի առավելագույն մակարդակը սովորաբար կազմում է 5 մետր:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավաֆրիկյան երկրներին վրա է հասել վերջին 100 տարվա ամենասարսափելի երաշտը։ Անցյալ տարի Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան արտակարգ դրություն էր հայտարարել երաշտի պատճառով։ Նախկինում նմանատիպ միջոցներ էին ձեռնարկել Զամբիայի, Զիմբաբվեի և Մալավիի իշխանությունները։ Փորձագետները կարծում են, որ երաշտը Էլ-Նինյո կլիմայական երևույթի հետևանք է։ Ստորին Զամբեզիում, որտեղ գտնվում են Կարիբա և Կաբորա Բասսա խոշոր հիդրոէլեկտրակայանները, ջրի մակարդակը իջել է նվազագույնի, ինչը թույլ է տալիս շարունակել էլեկտրաէներգիայի արտադրությունը Զամբիայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի կարիքների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.01.2025

SHANTNEWS

Եվրոպացի դիտորդները չեն հեռանա հայ-ադրբեջանական սահմանից. ինչո՞վ կպատասխանի Բաքուն

21:50 10.01.2025

Եվրոպացի դիտորդները չեն հեռանա հայ-ադրբեջանական սահմանից. ինչո՞վ կպատասխանի Բաքուն

Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության լիազորության ժամկետը շուտով կերկարացվի: Տեղեկությունն այդ մասին Բրյուսելում հաստատել են պաշտոնապես: Իսկ թե ե՞րբ կկայացվի որոշումը, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն է նախաձեռնել այս հարցը, որը համաձայնեցված է Եվրամիության անդամ բոլոր պետությունների հետ: Ամեն դեպքում, «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը ի պատասխան, բարձր […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է  Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին

21:42 10.01.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին, հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել Կվարացխելիային փոխանակել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Խվիչան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Վրացի հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 […] ...

Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան

21:36 10.01.2025

Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։   ...

Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը

21:32 10.01.2025

Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը

Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը։ «Վենեսուելայի պետությունը օրինական ինքնապաշտպանություն է իրականացրել՝ ի դեմս Միացյալ Նահանգների հեռացող ուժի, նրա արբանյակների և ստրուկների Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում հրապարակային, ակնհայտ և հաղորդակցական գլոբալ դավադրությանը: Ես նախագահ չեմ նշանակվել ոչ ԱՄՆ կառավարության, ոչ էլ Լատինական Ամերիկայի երկրների […] ...

Սպիտակ տուն. Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին

21:22 10.01.2025

Սպիտակ տուն. Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին

Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը պնդում է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն բանակցությունների։ «Այժմ ակնկալիքներ չկան, որ այս կամ այն ​​կողմը պատրաստ է բանակցել»,-ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել […] ...

BACK_TO_TOP