«Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք և երկրպագուները Սաուդյան Արաբիայում ենթարկվել են ոտնձգությունների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--1.91 oC

«Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք և երկրպագուները Սաուդյան Արաբիայում ենթարկվել են ոտնձգությունների

17:23 11.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա» կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ (3:0) սկանդալային միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք դժգոհել են, որ տեղի երկրպագուներն իրենց նկատմամբ ծայրահեղ անհարգալից են վարվել։

«Մենք ճամփորդել ենք առանց անվտանգության աշխատակիցների և ենթարկվել ենք ոտնձգությունների: Տեղացի տղամարդիկ մեզ նկարում էին ու անհանգստացնում։ Մեզ պաշտպանող չկար»,- ասել է «Մալյորկայի» խաղացող Դանի Ռոդրիգեսի ընկերուհի Քրիստինա Պալավրան։

Քրիստինայի խոսքերին արձագանքել են նաև «Մայորկայի» երկրպագուները, որոնք նույնպես դժգոհել են տեղի բնակչության պահվածքից՝ հատկապես ընդգծելով կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։

«Ամենավատը խաղի ավարտից հետո էր: Տրիբունաներից ավտոբուս տանող ճանապարհին, որը տևում էր մոտ 15-20 րոպե, նրանք անընդհատ բղավում էին մեզ վրա, հարյուրավոր մարդիկ մոտեցան մեզ, առանց մեր համաձայնության նկարեցին մեզ, նույնիսկ ծեծեցին, ծիծաղեցին մեզ վրա, ու ծաղրեցին»,- ասել է Մալյորկայի երկրպագուներից մեկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.01.2025

SHANTNEWS

Իսրայելի ռազմաօդային ուժերը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ոչնչացրել են 165 արմատականների Հորդանան գետի Արևմտյան ափում

21:39 11.01.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ոչնչացրել են 165 արմատականների Հորդանան գետի Արևմտյան ափում

Իսրայելի բանակը 2023 թվականի հոկտեմբերից շուրջ 110 ավիահարված է հասցրել Հորդանան գետի տարբեր շրջաններում՝ ոչնչացնելով առնվազն 165 պաղեստինցի արմատականների։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ուղերձում նշվում է, որ խոսքը գնում է վիճակագրության մասին հակամարտության սրման ժամանակ, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ներխուժած պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների կողմից Իսրայելի վրա […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» գրոհայիններին Լիբանանի հարավում

21:19 11.01.2025

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» գրոհայիններին Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հեզբոլլահի» գրոհայինների խմբի վրա Լիբանանի հարավում այն ​​բանից հետո, երբ հայտնաբերել են գործողություն, որը խախտում է գործող ռեժիմի զինադադարը, շաբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Այսօր ավելի վաղ հայտնաբերվել են մի քանի ահաբեկիչներ, որոնք հեռանում էին Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող ռազմական համալիրից: Իսրայելի […] ...

Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են շուրջօրյա հերթապահություն

21:00 11.01.2025

Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են շուրջօրյա հերթապահություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են շուրջօրյա հերթապահություն։   ...

Նոր տարին՝ նոր ճաշարանում և նոր պայմաններով

20:40 11.01.2025

Նոր տարին՝ նոր ճաշարանում և նոր պայմաններով

Նոր տարին՝ նոր ճաշարանում և նոր պայմաններով։ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել։   ...

Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է 20 մարդ

20:20 11.01.2025

Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է 20 մարդ

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում երկու տրամվայի բախման հետևանքով տուժել է 20 մարդ, հայտնում է AFP-ն։ «Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բախվել են երկու տրամվայներ, տուժել է 20 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ ...

BACK_TO_TOP