17:25 10.01.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի, ՔԿԾ պետի տեղակալների, հիմնարկի պետ Արսեն Արզումանյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Անահիտ Մանասյանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը։
Շրջայցի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են հիմնարկում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։
Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները: Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու փոփոխության հնարավորությանը, առողջության պահպանման իրավունքին առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի հետ քննարկել է ազատությունից զրկված անձանց ինքնասպանության դեպքերի և ինքնավնասումների կանխարգելմանը, արգելված իրերի հասանելիությանը, ինչպես նաև հացադուլի պատշաճ վարմանն առնչվող հարցեր:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
21:50 10.01.2025
Եվրոպացի դիտորդները չեն հեռանա հայ-ադրբեջանական սահմանից. ինչո՞վ կպատասխանի ԲաքունԵվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության լիազորության ժամկետը շուտով կերկարացվի: Տեղեկությունն այդ մասին Բրյուսելում հաստատել են պաշտոնապես: Իսկ թե ե՞րբ կկայացվի որոշումը, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն է նախաձեռնել այս հարցը, որը համաձայնեցված է Եվրամիության անդամ բոլոր պետությունների հետ: Ամեն դեպքում, «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը ի պատասխան, բարձր […] ...
21:42 10.01.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին, հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել Կվարացխելիային փոխանակել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Խվիչան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Վրացի հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 […] ...
21:36 10.01.2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։ ...
21:32 10.01.2025
Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունըԲոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը։ «Վենեսուելայի պետությունը օրինական ինքնապաշտպանություն է իրականացրել՝ ի դեմս Միացյալ Նահանգների հեռացող ուժի, նրա արբանյակների և ստրուկների Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում հրապարակային, ակնհայտ և հաղորդակցական գլոբալ դավադրությանը: Ես նախագահ չեմ նշանակվել ոչ ԱՄՆ կառավարության, ոչ էլ Լատինական Ամերիկայի երկրների […] ...
21:22 10.01.2025
Սպիտակ տուն. Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններինՋո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը պնդում է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն բանակցությունների։ «Այժմ ակնկալիքներ չկան, որ այս կամ այն կողմը պատրաստ է բանակցել»,-ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել […] ...