15:10 10.01.2025
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելու մասին հարցին։
Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե քաղաքական որոշում կայացվի հայցերը փոխադարձաբար հետ կանչելու վերաբերյալ, բոլոր այդ պրոցեսները կմնան օդում կախված՝ Եղիշե Կիրակոսյանն արձագանքեց, որ առայժմ չի կարող այդպիսի բան ասել, քանի որ ամեն դեպքում այս պահին շարունակվում են բոլոր պրոցեսները՝ թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում։
Նա հիշեցրեց, որ նաև Ադրբեջանի կողմից գոյություն ունեն երկու արբիտրաժային գործընթացներ ընդդեմ Հայաստանի: «Ես հիմա չեմ կարող խոսել հայցերը հետ կանչելու մասին, ես կարող եմ խոսել դատական պրոցեսների առկայության և շարունակականության, հետագա քայլերը ձեռնարկելու մասին»,-ասաց Կիրակոսյանը:Նրա խոսքով՝ Բաքվում ապօրինի պահվող բոլոր ՀՀ քաղաքացիների, նաև ազգությամբ հայերի վերաբերյալ դատական պրոցեսներում Հայաստանը ներկայացրել է պահանջներ Եվրոպական դատարանում, դրա մասին նաև խոսվել է Արդարադատության միջազգային դատարանում։
«Այս փուլում Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարտը բոլոր պահվող անձանց մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»:
Եղիշե Կիրակոսյանի բնորոշմամբ՝ Հայաստանն ակնկալում է բոլոր գերիների մասով մանրամասն տեղեկատվություն՝ նրանց վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի և այլնի մասին։ «Բնականաբար, այս տեղեկատվությունը, երբ մենք ստանում ենք, նաև փոխանցում ենք պահվող անձանց հարազատներին, նրանց հետ կապի մեջ ենք: Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված թիվ երկրորդ գանգատը վերաբերվում է հենց այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսների և նրանց ապօրինի ազատությունից զրկելու հարցին»,-ասաց Կիրակոսյանը:
Խոսելով միջազգային դատական հայցերից հրաժարվելու վերաբերյալ Բաքվի կողմից հնչող պահանջի մասին՝ Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ դատական վեճերի և խաղաղության միջև հակադրություն դնելն արհեստական է։ «Հետևաբար, ես դրա մեջ անկեղծություն չեմ կարող տեսնել։ Միջազգային դատարաններում վեճերի քննությունը վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ է՝ ժամանակակից աշխարհում ընդունված: Բնական է, որ դժվար կլինի պատկերացնել, որ մենք վեճ չենք ունենալու՝ հաշվի առնելով այն պատմությունը, որ մենք ունեցել ենք տասնամյակների, հարյուրամյակի ընթացքում, իսկ վեճի լուծումը որոշակի առումով լիցքաթափման հնարավորություն է երկու երկրների համար էլ, որովհետև այդ դատական պրոցեսները, նաև երկուստեք պահանջներ ներկայացնելը կարևորագույն վարժություն են, և դա չանելը չեմ կարծում, որ ճիշտ կլինի»,-նշեց Կիրակոսյանը:
Նա նաև նկատեց, որ միջազգային հարաբերություններում և պրակտիկայում հնարավոր են նաև իրավիճակներ, երբ երկրները միմյանց հետ ունեն ինչպես դիվանագիտական հարաբերություններ, այնպես էլ բարիդրացիական կապեր, սակայն միաժամանակ ունեն նաև վիճելի հարցեր։
21:50 10.01.2025
Եվրոպացի դիտորդները չեն հեռանա հայ-ադրբեջանական սահմանից. ինչո՞վ կպատասխանի ԲաքունԵվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության լիազորության ժամկետը շուտով կերկարացվի: Տեղեկությունն այդ մասին Բրյուսելում հաստատել են պաշտոնապես: Իսկ թե ե՞րբ կկայացվի որոշումը, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն է նախաձեռնել այս հարցը, որը համաձայնեցված է Եվրամիության անդամ բոլոր պետությունների հետ: Ամեն դեպքում, «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը ի պատասխան, բարձր […] ...
21:42 10.01.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին, հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել Կվարացխելիային փոխանակել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Խվիչան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Վրացի հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 […] ...
21:36 10.01.2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։ ...
21:32 10.01.2025
Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունըԲոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը։ «Վենեսուելայի պետությունը օրինական ինքնապաշտպանություն է իրականացրել՝ ի դեմս Միացյալ Նահանգների հեռացող ուժի, նրա արբանյակների և ստրուկների Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում հրապարակային, ակնհայտ և հաղորդակցական գլոբալ դավադրությանը: Ես նախագահ չեմ նշանակվել ոչ ԱՄՆ կառավարության, ոչ էլ Լատինական Ամերիկայի երկրների […] ...
21:22 10.01.2025
Սպիտակ տուն. Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններինՋո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը պնդում է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն բանակցությունների։ «Այժմ ակնկալիքներ չկան, որ այս կամ այն կողմը պատրաստ է բանակցել»,-ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել […] ...