12:20 11.01.2025
«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել մի քանի թանկարժեք խաղացողներից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Նրանց թվում են՝ Ռոնալդ Արաուխոն, Ֆրենկի դե Յոնգը և Էրիկ Գարսիան, որոնց պայմանագրի ժամկետները ավարտվում են մեկուկես տարուց։ «Բարսելոնան» կարող է բաժանվել նաև Անսու Ֆատիից, ում պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։
Նշվում է, որ ակումբը պատրաստ է քննարկել առաջարկներ այս չորս ֆուտբոլիստների վերաբերյալ ընթացիկ ամսվա ընթացքում։
«Բարսելոնան» ներկայումս զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը՝ 19 խաղից հետո վաստակած 38 միավորով։
16:24 11.01.2025
Ամփոփելով 2024-ը. ՀՀ ԱԳՆ16:24 11.01.2025
Ամփոփելով 2024-ը. ՀՀ ԱԳՆՀՀ արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2024 թվականը: 2024 թ. Հայաստանի Հանրապետությունը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։ Կայացել […] ...
16:11 11.01.2025
Օբամեյանգը ցանկանում է կատակերգական ֆիլմերի դերասան դառնալԵվրոպական մի շարք գրանդ ակումբներում հանդես եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը որոշել է փոխել մասնագիտությունը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը ապագայում իրեն տեսնում է կինոմատոգրաֆիայում։ Օբամեյանգը ցանկանում է դերասան դառնալ՝ հանդես գալով միայն կատակերգական ֆիլմերում։ «Ես ինձ տեսնում եմ կատակերգական ֆիլմերում։ Դժվար թե ինձ տեսնեք լուրջ ֆիլմում, բայց կատակերգությունում հնարավոր է»,- ասել […] ...
15:46 11.01.2025
Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից […] ...
15:34 11.01.2025
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 84-22 հեռախոսահամարովՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում 2024 թվականի դեկտեմբերից ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 84-22 կարճ հեռախոսահամարով։ «ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի (010) 370264 հեռախոսահամարը կգործի մինչև հունվարի 15-ը, ուստի խնդրում ենք այսուհետ կապ հաստատել 84-22 հեռախոսահամարով։ ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, […] ...
15:22 11.01.2025
Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական […] ...
15:12 11.01.2025
ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասինԵվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք […] ...