ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին

13:27 10.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում փոփոխություններ կկատարվեն, կփոխվեն քառատողերի տեղերը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման՝ տարբեր միջազգային, պաշտոնական, մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ և ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:«ԿԳՄՍ նախարարությունն օրենքի ընդունումից հետո կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները՝ և կարճ տարբերակը, և գործիքային, և վոկալային տարբերակները: Դա կլինի ՀՀ պաշտոնական օրհներգը բացառապես բոլոր միջոցառումներում հնչեցնելու համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:Առաջարկվել է սահմանել որոշ միջոցառումների՝ հիմնականում մարզական որոշ միջոցառումների ժամանակ հնչեցվող օրհներգի կարճ տարբերակը: «Փոփոխություն է կատարվում քառյակների տեղերի մեջ: Կարծում ենք՝ ավելի նպատակահարմար է սկսել և ավարտել ՀՀ-ի մասին խոսքերով»,-ասաց պատգամավորը:Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում այնպես, որ այն ավարտվի հետևյալ քառատողով՝«Նայիր նրան՝ երեք գույնովՆվիրական մեկ նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան»։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը շարադրվում է հետևյալ կերպ. Մեր Հայրենիք, ազատ, անկախ,Որ ապրել է դարեդար,Իր որդիքը արդ կանչում էԱզատ, անկախ Հայաստան:Ամենայն տեղ մահը մի է,Մարդ մի անգամ պիտ մեռնի,Բայց երանի, որ յուր ազգիԱզատության կզոհվի:Ահա եղբայր, քեզ մի դրոշ,Զոր իմ ձեռքով գործեցի,Գիշերները ես քուն չեղա,Արտասուքով լվացի:Նայիր նրան՝ երեք գույնովՆվիրական մեկ նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան:Հարակից զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը նշեց, որ գործող օրենքով օրհներգը հնչեցնելու պահանջ կա հանրակրթական դպրոցներում ու բուհերում՝ որոշակի տրամաբանությամբ: Առաջարկվող փոփոխությամբ շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով նաև նախադպրոցական հաստատությունները, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունները:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագիծն այս պահին հանել, մանրամասն քննարկել, լրացումներ ու փոփոխություններ կատարելուց հետո նորից ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը: Նախագծի հեղինակը չընդունեց առաջարկը: Այն քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ: Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.01.2025

SHANTNEWS

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է  Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին

21:42 10.01.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին, հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել Կվարացխելիային փոխանակել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Խվիչան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Վրացի հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 […] ...

Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան

21:36 10.01.2025

Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։   ...

Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը

21:32 10.01.2025

Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը

Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը։ «Վենեսուելայի պետությունը օրինական ինքնապաշտպանություն է իրականացրել՝ ի դեմս Միացյալ Նահանգների հեռացող ուժի, նրա արբանյակների և ստրուկների Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում հրապարակային, ակնհայտ և հաղորդակցական գլոբալ դավադրությանը: Ես նախագահ չեմ նշանակվել ոչ ԱՄՆ կառավարության, ոչ էլ Լատինական Ամերիկայի երկրների […] ...

Սպիտակ տուն. Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին

21:22 10.01.2025

Սպիտակ տուն. Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին

Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը պնդում է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն բանակցությունների։ «Այժմ ակնկալիքներ չկան, որ այս կամ այն ​​կողմը պատրաստ է բանակցել»,-ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել […] ...

ՀՖՖ-ն շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանին 70-ամյակի առթիվ

21:12 10.01.2025

ՀՖՖ-ն շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանին 70-ամյակի առթիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին հարձակվող Խորեն Հովհաննիսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ։ Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, 1982-ին մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է Հայաստանի հավաքականը, Երևանի «Փյունիկը»։   ...

BACK_TO_TOP