20:05 09.01.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2024 թվականի գործունեությունը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ համառոտ.
«Երկարատև աշխատանքի արդյունքում 2024 թվականին հաջողվեց մեծ փաթեթով փոփոխություններ ընդունել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում, որը հիմնական 4 նոր գործառույթներով է գալիս օժտելու Ռազմարդյունաբերության կոմիտեին (ՌԱԿ)։ Մասնավորապես 4 նոր ենթաօրենսդրական իրավական ակտեր պետք է ընդունվեն կառավարության որոշումների տեսքով:
Դրանցից առաջինով նախատեսվում է կանոնակարգել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը։ Երկրորդ ուղղությունով կանոնակարգումները վերաբերում են փորձանմուշների արտադրությանը: Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Չորրորդ կարգով հնարավորություն է տրվելու պետական մարմնին, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվի մասնավոր հատվածի ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:
Այս 4 կարգերից 2-ն արդեն իսկ պատրաստ են։ Առավելագույնը 3 ամիսների ընթացքում 4 նոր կարգերը կընդունվեն կառավարության որոշմամբ, ինչը դրական իմաստով զգալի ազդեցություն է ունենալու Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման տեմպերի վրա:
Բացի օրենսդրական փոփոխություններից ռազմարդյունաբերության ոլորտում մեկ այլ հիմնարար բարեփոխում ենք իրականացրել։ Գիտեք, որ տասնամյակներ շարունակ ռազմարդյունաբերական ընկերությունները, որոնք պայմանագիր էին կնքում ՊՆ-ի հետ սեփական պրոդուկտները, հայրենական արտադրության պրոդուկնտները մատակարարելիս՝ այդ գործարքներում սահմանվում էր 15 տոկոսանոց շահույթի շեմ, ինչը սահմանափակում էր ընկերություններին։ Երկարատև բանակցությունների և քննարկումների արդյունքում մեզ հաջողվեց գնալ այս կարևոր և համարձակ որոշմանը, ինչի արդյունքում ընդհանրապես շահույթի շեմը հանվել է։ Արդյունքում և ռազմարդյունաբերողները և հիմնական պատվիրատուները այլևս բանակցությունների միջոցով կկարողանան հետայսու սահմանել գինը, ինչը յուրօրինակ ձևով թթվածին է լինելու ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների համար:
Բացի վերոնշյալ աշխատանքներից, որոնք միջավայրաստեղծ՝ օրենսդրական փաթեթների և այլ իրավական ակտերի վրա աշխատանքներն են, մենք նաև կարողացել ենք պետական մասնաբաժնով ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններում՝ առաջին անգամ երկար դադարից հետո, խոշոր բոլոր գործարաններում գրանցել շահույթ։ Պետք է նշեմ, որ դեռևս չենք հասցրել այդ գործարաններում իրականացնել զարգացման ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ իսկապես պետական բաժնեմասով ընկերությունները կարելի է կառավարել արդյունավետ՝ ոչ միայն պարտավորությունները մարել, այլ նաև գեներացնել շահույթներ:
Իհարկե 2024-ին այդ ընկերությունների գեներացրած շահույթները մեծ ծավալ չեն կազմում, սակայն ինքնին այդ երևույթը, և եթե սրան նաև հավելենք, որ բոլոր ուղղություններով մտադիր ենք զարգացման ծրագրեր իրականացնել համապատասխան ներդրումների տեսքով, ապա հավատացած ենք նաև, որ պետական բաժնեմասով այս գործարանները, ընկերությունները կարող են ժամանակին պրոդուկտներ արտադրել և կատարել մատակարարումները զինված ուժերին:
Սրանից բացի, ինչպես արդեն իսկ նշեցի, մի քանի աշխատանք ունենք, որ նախանշել ենք 2025-ի համար այս ոլորտում։ Մեզ համար, իհարկե, պլանը մաքսիմում ենք սահմանել և հույս ունենք, որ այն, ինչ մեր առջև դրել ենք, առնվազն կիսով չափ 2025-ին կկատարենք, իսկ եթե ավել՝ շատ ավելի լավ: Ռազմարդյունաբերության ոլորտը բացի մեր անվտանգային կարիքները սպասարկելու կարևորագույն գործոնը հանդիսանալուց, դիտարկում ենք նաև տնտեսության կարևորագույն մի սեգմենտ: Մենք հավատացած ենք, որ տնտեսության այս ճյուղը՝ գրագետ կառավարելու և ներդրումներ կատարելու միջոցով կարևորագույն դերակատարում կունենա։
Իսկ այստեղ շատ կարևոր է ժամանակի ընթացքում քաղաքականություններն այնպես մշակել և ձևակերպել, որ մի շարք ընկերություններ ունենան կարողունակություններ, ծավալներ՝ նաև արտահանելու հայրենական արտադրանքները: Հետևաբար այստեղ արտահանման ընթացակարգերի հստակեցում ենք նախատեսում իրականացնել՝ ստեղծելու ինստիտուցիոնալ հիմքեր ռազմական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով: Ժամանակի ընթացքում R&D աշխատանքների ֆինանսավորման մեխանիզմների ճկունություն ենք ապահովելու։ Այստեղ շատ կարևոր է նաև մտավոր սեփականության պահպանման մեխանիզմները լավարկելու մտադրությունը, որը գիտնականներին, ինժեներներին հնարավորության կտա գալ և օգտվել պետության կողմից R&D աշխատանքների համար նախատեսվող դրամաշնորհային ծրագրերից:
Ապահովելու ենք ռազմարդյունաբերական արտադրանքի բաղադրիչների, լրամասերի ձեռքբերման և պահուստավորման գործընթացը, ստեղծելու ենք համապատասխան պահուստներ: Մասնավոր-բուհ համագործակցությանն ենք խթանելու, թիրախային գիտական լաբորատորիաներ ենք հիմնելու, այդ թվում՝ նաև արհեստական բանականության տիրույթում:
Ռազմարդյունաբերության ոլորտի ստարտափների ինկուբացիոն գործընթաների մեկնարկի շուրջ լրջորեն մտածում ենք։ Այստեղ ևս մտադիր ենք գործուն քայլեր իրականացնել՝ նեղ մասնագիտական վերապատրաստումների իրականացում միջազգային ընեկերությունների կողմից ՏՏ ընկերությունների, ինժեներների և պրոդուկտ մենեջերների համար։ Մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում նախատեսում ենք նաև նոր գործարանների հիմնում, լիցենզիաների ընթացակարգերի և ստանդարտների պարզեցում։
ԱԺ քննարկումներում՝ հատկապես ընդդիմադիր պատգամավորները, պարբերաբար հարցադրումներ էին հնչեցնում կատարողականի ցածր տոկոսների վերաբերյալ։ 2024 թվականի հոկտեմբերին Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հանդես եկա քաղաքական հայտարարությամբ՝ հանձնառություն ստանձնելով, որ մեր աշխատանքի արդյունքում՝ 2023 թվականի համեմատ՝ առնվազն նվազագույնը 200 մլն դրամով ավելի կատարողական ենք ունենալու գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների համար։ Ամփոփելով մեր ունեցած նախնական տվյալները՝ կարող եմ ասել, որ այս տարի ունենք բարձր կատարողական. շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի շրջանակներում համապատասխան ծախսեր ենք կատարել այս ոլորտում։ Մինչդեռ 2023 թվականին այն կազմում էր 1,1 մլրդ դրամ։ Այս իմաստով, այն մտահոգությունները, որոնք ընդդիմադիր գործընկերների, հանրային կամ մասնագիտական շրջանակներում առկա էին, կոնկրետ թվերով ցանկացա փարատել, որովհետև հիմնական պայմանագրերը կնքվում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Սրանով էր պայմանավորված, որ հոկտեմբերի դրությամբ կատարողականի ավելի ցածր ցուցանիշներ էր ներկայացվում. ոչ թե ճշտված բյուջեով, այլ տարեկան սահմանված բյուջեով՝ շուրջ 4,5 մլրդ գումար, որը հատկացված է այս ոլորտի համար։ 2025-ն, իմ կարծիքով և գնահատմամբ, ինչ-որ իմաստով բեկումնային պետք է լինի, որովհետև նախ՝ օրենքում մեծածավալ փոփոխությունները, ինչպես նաև մի քանի այլ դրույթներ գալիս են հեշտացնելու գործընթացները և առավել գրավիչ դարձնելու պետական դրամաշնորհային ծրագրերը ռազմարդյունաբերողների համար։
Տեխնոլոգիական ոլորտում ևս 2024 թվականի տարեսկզբից ակտիվ քննարկումներ մեկնարկեցին օրենսդրական աշխատանքների շուրջ։ Դեռևս 2023-ի վերջին կառավարությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որով այլևս առկա այն բոլոր աջակցության ծրագրերը, որոնք ամեն տարևերջին ևս մեկ տարով երկարաձգվում էին, այդ պրակտիկայից կառավարությունը հրաժարվում է: 2024-ին պետք է ընդունվեր մի նոր օրենք՝ ինստիտուցիոնալ լուծումներով և երկարաժամկետ, որ 2025-ի հունվարի 1-ից համեմատաբար երկարաժամկետ կտրվածքով լուծումներ և գործիքներ առաջարկեր տեխնոլոգիական ընկերություններին։ Ուզում եմ արձանագրել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքն ընդունվեց 2024 թվականի ընթացքում, որի նախնական՝ առնվազն աջակցության ծրագրերի մասով արված գնահատմամբ, գումարը կազմում է տարեկան 80 մլն դոլար, և այս ծրագիրն առնված 7 տարիների համար է։ Ինչու եմ ասում միայն պետական աջակցության փաթեթի գնահատումն է 80 մլն դոլար՝ շուրջ 30 մլրդ դրամ, որովհետև ունենք նաև ֆիսկալ որոշակի գործիքներ, որոնք ներդրվել են այս օրենքի շրջանակներում։ Մասնավորապես մի քանի հարկային արտոնություններ են սահմանվում, ինչը կգնահատվի օրենքի կիրառման ընթացքում, որովհետև մեզ համար դեռևս դժվար է գնահատել, թե տեխնոլոգիական ընկերություններն ինչ ծավալով են գալու և օգտվելու աջակցության այս ծրագրերից, ինչպես նաև՝ ինչ ծավալի վերազգային ընկերություններ են մուտք գործելու Հայաստան։ Արդեն 2025-2026թթ․ ընթացքում համապատասխան գնահատում կունենանք։
2024 թվականին մեզ հաջողվեց տալ մեկնարկ ընդհանրապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ռազմավարության աշխատանքներին։ Հայտարարվեց մրցույթ USAID-ի գործընկերների հետ և արդյունքում ձևավորվեց կոնսորցիում տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ, ինչը նշանակում է, որ 2025-ի հունիս-հուլիս ամիսներին, ամենայն հավանականությամբ, կունենանք սևագիր տարբերակը, այն կներկայացնենք հանրության լայն շրջանակներին, հատկապես մասնագիտական կազմակերպություններին և ասոցիացիաներին։ Արդյունքում տարեվերջին ակնկալում եմ, որ կունենանք ոլորտի ռազմավարական փաստաթուղթ, որը գալու է նախանշելու այն 2-3 ուղղությունները, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ապագայում մեծ, ռազմավարական ներդրումներ կանի և կձգտի դեպի չեմպիոնության՝ դառնալով ոչ միայն տարածաշրջանային, այլև հռչակվելիք ռազմավարական ուղղություներում դառնա նաև համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն»։
Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նախարարության կողմից իրականացված ծրագրերին, պատասխանել լրագրողների բազմաբնույթ հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
12:20 10.01.2025
Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ․ Եվրախորհրդարանի պատգամավորԵվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։ «Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրիամ Լեքսմանը։ ...
12:13 10.01.2025
Դեռ 8 տարի պետք է կռվեմ. Արման ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե երբ է մտադիր ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: «Ծրագրում եմ մինչև 35-36 տարեկանը մնալ օկտագոնում: Դեռ 8 տարի պետք է կռվեմ»,- 28-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է «Виктор Блуд» յութուբյան ալիքը: Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան […] ...
12:07 10.01.2025
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են․ Օվերչուկը՝ Հայաստանում գործընթացների մասինՀայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը անդամակցելու միջև, այս երկու կազմակերպությունները անհամատեղելի են, այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, երկուսն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի […] ...
11:53 10.01.2025
Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։ Հիշեցնենք, որ ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական […] ...
11:44 10.01.2025
Ռուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի մրցաշարիՌուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, հայտնել է ՌՖՄ գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը: «Այս տարի Ռուսաստանի Մ16 հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, որը կանցկացվի Բելառուսում։ Մասնակիցների թվում են նաև Բելառուսը, Ղազախստանը և Չինաստանը»: Հիշեցնենք, որ 2022 թվականից ռուսական ակումբներն ու Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականները չեն մասնակցում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին: Պատճառն Ուկրաինայում շարունակվող պատերազմն […] ...