12:13 10.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե երբ է մտադիր ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:
«Ծրագրում եմ մինչև 35-36 տարեկանը մնալ օկտագոնում: Դեռ 8 տարի պետք է կռվեմ»,- 28-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է «Виктор Блуд» յութուբյան ալիքը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել էր միավորներով։
Ծառուկյանն ու Մախաչևը տիտղոսային մենամարտում հանդիպելու են հունվարի 18-ին Լոս Անջելեսում։
19:55 10.01.2025
ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածուՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 20-ին՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, հաղորդում է կազմակերպության կայքը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնում է ՄՕԿ անդամ 7 թեկնածու։ 2024թ․ օգոստոսին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ կհեռանա պաշտոնից։ Ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Թոմաս Բախը ՄՕԿ-ը գլխավորում է 2013 թվականից։ ՄՕԿ նախագահի թեկնածուներն են՝ 1.Հորդանանի […] ...
19:50 10.01.2025
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործովՆյու Յորքի դատարանը որոշել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով՝ առանց պատժամիջոց կիրառելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Թրամփը ազատվել է կալանքից, տուգանքներից և փորձաշրջանից։ Դոնալդ Թրամփը իր փաստաբանի հետ դատարանի դիմաց հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։ Նա մեղադրական դատավճիռը համարել է «վհուկների քաղաքական որս» […] ...
19:45 10.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՀունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արարատի, Արտաշատի, Թալինի, Արթիկի, Անիի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:39 10.01.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանինՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպմանը կարևորվել են երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնել գործուն քայլեր»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը։ ...
19:28 10.01.2025
ՆԱՏՕ-ի մոտ 10 հազար զինվորական կմասնակցի «Steadfast Dart» զորավարժություններինՀունվարի 13-ից փետրվարի 26-ը Ռումինիայում, Բուլղարիայում և Հունաստանում անցկացվելիք «Steadfast Dart» զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի ինը երկրի շուրջ 10 հազար զինվորական, ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Չնայած զորավարժություններն անցկացվում են հարավային Եվրոպայում, ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դրանց հիմնական նպատակը կլինի «Ռուսաստանի սահմանների մոտ գործողություններ իրականացնելը»։ «Զորավարժությունները ցույց կտան ՆԱՏՕ-ի կարողությունը՝ արագորեն ուժեր տեղակայելու՝ իր […] ...