Սերգեյ Փարաջանով-100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

Սերգեյ Փարաջանով-100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում

19:50 09.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թ. ստեղծվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել էր միջոցառումների ծրագիրը:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և իրականացված հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում կազմակերպվել է 21 միջոցառում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Սայաթ-Նովա» ֆիլմի դիտում-քննարկումը, «PARADJANOV, LE MAGNIFIQUE» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը և «Կինոյի տաճար» ինստալյացիան:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարի 9-ին՝ Փարաջանովի ծննդյան օրը․ Կինոյի տանը բացվել է մեծանուն արվեստագետի արձանը, ինչպես նաև տեղի է ունեցել Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը:

Հոբելյանական տարվա ընթացքում մեծանուն վարպետի արվեստի մոտիվներով ստեղծվել է 3 նոր պարային ժամանակակից ներկայացում, որոնցից երկուսը՝ հայ-ֆրանսիական համագործակցությամբ, ինչպես նաև 3 նոր խաղարկային և վավերագրական ֆիլմ, որոնցից մեկն ընդգրկվել է Վենետիկի հանրահռչակ «Լա Մոստրա» փառատոնի մրցութային ցանկում։ Ստեղծվել են նաև իմերսիվ ցուցահանդես-դեֆիլե՝ Միլանում և Երևանում, անցկացվել են կրթամշակութային մարզային ծրագրեր, միջազգային գիտական կոնֆերանսներ, հրատարակվել են գիրք-ալբոմներ, կազմակերպվել են երաժշտական պերֆորմանսներ, թողարկվել են աուդիովիզուալ արտադրանքներ, պատրաստվել են հեռուստահաղորդաշարեր, փարաջանովյան մոտիվներով տարաբնույթ հուշանվերներ: Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությամբ նրա արվեստը հանրահռչակվել է Ֆրանսիայում, Արգենտինայում, Սերբիայում, Չինաստանում:

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» հուշադրամը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը համագործակցել է տարբեր թանգարանների հետ, այդ թվում՝ մարզային: «Փարաջանով 100» հոբելյանական ցուցահանդես է անցկացվել Հայաստանի ազգային պատկերասրահում, Գյումրու ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում, Վանաձորի Կերպարվեստի թանգարանում, Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 2 նամականիշի մարման արարողությունը, որոնցից մեկը «Հայփոստ»-ը նվիրել է թանգարանին:

Կազմակերպել է «Փարաջանով-100. «Ճանապարհորդություն ժամանակի և մշակույթի միջով» խորագիրը կրող միջազգային գիտաժողով:

Անցկացվել են բանախոսություններ «Փարաջանովը ժամանակակից նորաձևության աշխարհում» թեմայով, պարային բեմադրություն, «A tribute to Parajanov» կոլաժների հավաքածուների ցուցադրություն, Ծաղկային ինստալյացիա «Փարաջանով 100» հավաքածուից, «100 նուռ» ինտերակտիվ ինստալյացիա, Փարաջանովի արվեստի հիման վրա ստեղծված նորաձևության հավաքածուի ցուցադրություն, «Մուսա. Փարաջանով» ֆեշն-ինստալյացիա:

Լեհաստանի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում կայացել է «Ս. Փարաջանով. Ես կգերազանցեմ իմ ստվերը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ռումինիայում տեղի են ունեցել միջոցառումներ՝ ֆիլմերի, թեմատիկ քննարկումների ու ցուցահանդեսների տեսքով: Ղազախստանում իրականացվել է լուսանկարչական ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվել է թանգարանի արխիվում պահվող 45 լուսանկար, իսկ Թուրքմենստանում իրականացված ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել է թանգարանի արխիվում պահվող շուրջ 30 լուսանկար:

Միլանում «Արտույտ» ՓԲԸ-ն «Փարաջանով 100» միջոցառման շրջանակում ներկայացրել է իր առաջին բարձր նորաձևության հավաքածուն:

Գրանադայում անցկացվել է Սինեմիստիկ 10-րդ փառատոնը, որի ժամանակ իրականացվել է «Ծեսեր, առասպելներ և առօրեականությունը» խորագիրը կրող միջոցառում:

Ս. Փարաջանովի թանգարանի և Վրաստանում ՀՀ դեսպանատան համագործակցությամբ Թբիլիսիի Խորհրդարանական գրադարանում բացվել է լուսանկարչական ցուցահանդես և բեմադրվել «Շնչող արվեստ 2» ներկայացումը՝ «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով:

Թանգարանի հետ համագործակցելով՝ Հունաստանի, Բելգիայի, Ավստրալիայի, Ամստերդամի, Լյուքսեմբուրգի և Արգենտինայի դեսպանությունները և հայկական համայնքների ներկայացուցիչները թանգարանի կողմից տրամադրված՝ Փարաջանովի անձնական լուսանկարների, ֆիլմերի, ստեղծագործությունների լուսանկարների թվային ֆայլերի և կենսագրական նյութերի հիման վրա կազմակերպել են ցուցահանդեսներ:

Թանգարանը համագործակցել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ, և Փարաջանովի «Արա Գեղեցիկ» և «Խոստովանանք» չնկարահանված կինոսցենարների հիման վրա բեմադրվել է ներկայացում, որն իրականացվել է թանգարանի բակում և կոչվել է «Վերադարձ»:

Ս․ Փարաջանովի թանգարանում նկարահանվել են Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Փարաջանով» և Վիվիեն Բաստաջյանի «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 10.01.2025

SHANTNEWS

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

11:53 10.01.2025

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։ Հիշեցնենք, որ ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական […] ...

Ռուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի մրցաշարի

11:44 10.01.2025

Ռուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի մրցաշարի

Ռուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, հայտնել է ՌՖՄ գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը: «Այս տարի Ռուսաստանի Մ16 հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, որը կանցկացվի Բելառուսում։ Մասնակիցների թվում են նաև Բելառուսը, Ղազախստանը և Չինաստանը»: Հիշեցնենք, որ 2022 թվականից ռուսական ակումբներն ու Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականները չեն մասնակցում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին: Պատճառն Ուկրաինայում շարունակվող պատերազմն […] ...

Բայդենը հայտարարել է Գազայի հարցով բանակցություններում առաջընթացի մասին

11:36 10.01.2025

Բայդենը հայտարարել է Գազայի հարցով բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ առաջընթաց է գրանցվել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք իրական առաջընթաց ենք գրանցում, ես այսօր հանդիպեցի բանակցողների հետ։ Ես դեռ հույս ունեմ, որ մենք կարող ենք գերիների փոխանակում […] ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 10-ին

11:28 10.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․97 դրամ:   ...

Կազեմիրոն ամսական ավելի քան 2.5 միլիոն ֆունտ աշխատավարձի առաջարկ է ստացել

11:20 10.01.2025

Կազեմիրոն ամսական ավելի քան 2.5 միլիոն ֆունտ աշխատավարձի առաջարկ է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրում», հայտնում է GiveMeSport-ը։ «Ալ Նասրը» բրազիլացի ֆուտբոլիստին պատրաստ է շաբաթական 650 հազար ֆունտ աշխատավարձ վճարել։ Ակումբները հավանական տեղափոխության վերաբերյալ դեռ չեն բանակցում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձմռանը վաճառել 32-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը։ Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է […] ...

BACK_TO_TOP