22:53 09.01.2025
Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում:
Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի հաշված օրեր անց՝ Վաշինգտոնում:
Փաստաթուղթը ներառելու է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել ԶՈՒ համակարգը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, որը հեռանկար կբացի Հայաստանում ամերիկյան միջուկային մոդուլային ռեակտորներ տեղադրելու հնարավորությունը և համագործակցություն տնտեսական ոլորտում, ինչն էլ, հավանաբար, մեզ հիմք կտա ակնկալելու ամերիկյան նոր ներդրումներ:
Պետդեպարտամենտում այս տեղեկությունը չեն հաստատել։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի մեր գործընկերները պաշտոնապես դիմել են Պետդեպ, այնտեղ ասել են, որ այս թեմայի շուրջ այս պահի դրությամբ ասելու ոչինչ չունեն, բայց նաև չեն էլ հերքել:
Երեկ ՀՀ ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում անուղղակիորեն հաստատել է այն, որ ամերիկացիների հետ իսկապես ինչ-որ փաստաթուղթ է պատրաստվում»:
Համաձայնագրում ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել ռազմա-տեխնիկական համնագործակցության թեման: Մոսկվան ու Թեհրանը ինչպե՞ս կարձագանքեն:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:38 10.01.2025
Սաուդյան Արաբիայի առաջնությունը Լիգա 1-ից լավն է. Նեյմարը համաձայն է Ռոնալդուի հետ«Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը համաձայնել է «Ալ Նասրի» ռմբարկու, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Ռոնալդու հետ, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը իր մակարդակով գերազանցում է ֆրանսիական Լիգա 1-ին: «Այսօր այդպես է: Սաուդյան Արաբիայի լիգայի խաղամակարդակն աճում է, և այն ավելի լավն է, քան Լիգա 1-ը: Իհարկե, Ֆրանսիայի առաջնությունն իր առավելություններն ունի: Ես այնտեղ խաղացել եմ և լավ […] ...
12:28 10.01.2025
Լոս Անջելեսի շերիֆը հրդեհների հետևանքները համեմատել է ատոմային ռումբի պայթյունի հետԼոս Անջելեսի շերիֆ Ռոբերտ Լունան Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների հետեւանքները համեմատել է ատոմային ռումբի արձակման հետ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Լունայի խոսքերը մամուլի ասուլիսում։ «Լոս Անջելեսի շերիֆ Ռոբերտ Լունան ասել է, որ կարծես ատոմային ռումբ է ընկել այս տարածքներում», – հաղորդել է լրատվամիջոցը: Լունան նշել է, որ թեև, իր տվյալներով, մինչ այժմ հրդեհների զոհերի թիվը 10 […] ...
12:20 10.01.2025
Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ․ Եվրախորհրդարանի պատգամավորԵվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։ «Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրիամ Լեքսմանը։ ...
12:13 10.01.2025
Դեռ 8 տարի պետք է կռվեմ. Արման ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե երբ է մտադիր ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: «Ծրագրում եմ մինչև 35-36 տարեկանը մնալ օկտագոնում: Դեռ 8 տարի պետք է կռվեմ»,- 28-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է «Виктор Блуд» յութուբյան ալիքը: Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան […] ...
12:07 10.01.2025
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են․ Օվերչուկը՝ Հայաստանում գործընթացների մասինՀայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը անդամակցելու միջև, այս երկու կազմակերպությունները անհամատեղելի են, այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, երկուսն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի […] ...