Դեշամը հայտարարել է, որ կհեռանա Ֆրանսիայի հավաքականից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

Դեշամը հայտարարել է, որ կհեռանա Ֆրանսիայի հավաքականից

19:32 09.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է աշխարհի 2026 թվականից առաջնությունից հետո թիմից հեռանալու մասին:

«Հավաքականում եմ աշխատում 2012 թվականից, պայմանագրիս ժամկետը նախատեսված է մինչև ԱԱ-2026-ի ավարտը: Դրանից հետո կավարտեմ աշխատանքս հավաքականում: Այս որոշումը վաղուց էր հասունացել իմ գլխում:

14 տարին շատ երկար ժամանակ է, իսկ ես այստեղ ռեկորդների համար չեմ: Կշարունակեի աշխատանքս կրքով ու ցանկությամբ, բայց 2026-ը լավ պահ է ավարտելու համար: Ինչ-որ պահ պետք է կարողանաս ասել վերջ»,- RMC-ի հետ զրույցում ասել է 56-ամյա մասնագետը:

Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիայի ազգային հավաքականը 2018 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահայտ դարպասապահի տրանսֆերը 24 ժամ անց չեղարկվել է

10:58 10.01.2025

Հանրահայտ դարպասապահի տրանսֆերը 24 ժամ անց չեղարկվել է

Իսպանացի հանրահայտ դարպասապահ Պաու Լոպեսը ֆրանսիական «Մարսելից» վարձավճարով տեղափոխվել էր «Լանս»: 24 ժամ անց տրանսֆերը չեղարկվել է: Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կատալոնական «Ժիրոնան» պահանջել է մինչև հունվարի 29-ը 30-ամյա դարպասապահին պահել թիմում: Լոպեսը «Ժիրոնայում» վարձավճարով հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից: ...

ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

10:51 10.01.2025

ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...

Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում

10:45 10.01.2025

Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում

ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական կարգավորումների հիմնական նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։ Ըստ կարգավորման՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է […] ...

Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին իրեն թունավորել են

10:36 10.01.2025

Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին իրեն թունավորել են

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին՝ Ավստրալիայում ձերբակալվելու և Մելբուրնի կարանտինային հյուրանոցում փակի տակ մնալու ժամանակ իրեն թունավորել են, հաղորդում է Express US-ը: Նա ասել է, որ Սերբիա վերադառնալուց հետո հիվանդացել է, բժշկական հետազոտությունից հետո իրեն տեղեկացել են, որ օրգանիզմում առկա է ծանր մետաղների՝ կապարի և սնդիկի բարձր մակարդակ: […] ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:28 10.01.2025

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հունվարի 10-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արարատի, Արտաշատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան

10:20 10.01.2025

2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան

2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է գրեթե նույնքան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՄ-ից ստացած տվյալներով 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 […] ...

BACK_TO_TOP