«Ինտերի» կիսապաշտպանը հրաժարվել է ամսական 1.5 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագրի առաջարկից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

«Ինտերի» կիսապաշտպանը հրաժարվել է ամսական 1.5 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագրի առաջարկից

19:07 09.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելան մերժել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» առաջարկը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Սաուդյան ակումբն «Ինտերի» 27-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 18 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագիր: Բարելան, սակայն, մերժել է առաջարկը:

«Նիկոլոն մերժել է առաջարկը՝ նշելով, որ առայժմ մտածում է միայն «Ինտերում» ելույթների մասին: Սա սիրո և հավատարմության յուրահատուկ դրսևորում է, հատկապես այս ժամանակներում»,- գրում է իտալական հեղինակավոր աղբյուրը:

Նիկոլո Բարելան «Կալյարիի» սան է, իսկ «Ինտերի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 9-10-ը

11:12 10.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 9-10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 11, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության՝ 8, […] ...

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ

11:03 10.01.2025

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ`) դուրս է […] ...

Հանրահայտ դարպասապահի տրանսֆերը 24 ժամ անց չեղարկվել է

10:58 10.01.2025

Հանրահայտ դարպասապահի տրանսֆերը 24 ժամ անց չեղարկվել է

Իսպանացի հանրահայտ դարպասապահ Պաու Լոպեսը ֆրանսիական «Մարսելից» վարձավճարով տեղափոխվել էր «Լանս»: 24 ժամ անց տրանսֆերը չեղարկվել է: Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կատալոնական «Ժիրոնան» պահանջել է մինչև հունվարի 29-ը 30-ամյա դարպասապահին պահել թիմում: Լոպեսը «Ժիրոնայում» վարձավճարով հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից: ...

ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

10:51 10.01.2025

ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...

Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում

10:45 10.01.2025

Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում

ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական կարգավորումների հիմնական նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։ Ըստ կարգավորման՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է […] ...

Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին իրեն թունավորել են

10:36 10.01.2025

Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին իրեն թունավորել են

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին՝ Ավստրալիայում ձերբակալվելու և Մելբուրնի կարանտինային հյուրանոցում փակի տակ մնալու ժամանակ իրեն թունավորել են, հաղորդում է Express US-ը: Նա ասել է, որ Սերբիա վերադառնալուց հետո հիվանդացել է, բժշկական հետազոտությունից հետո իրեն տեղեկացել են, որ օրգանիզմում առկա է ծանր մետաղների՝ կապարի և սնդիկի բարձր մակարդակ: […] ...

BACK_TO_TOP