21:50 08.01.2025
Կոլումբիայի կառավարությունը մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ կամ փակել երկրների միջեւ սահմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։
«Կոլումբիական կառավարությունը հասկանում է, որ մեր երկու ժողովուրդները կապված են արյունով, մշակույթով և պատմությամբ, և որ սահմանների փակումը, դիվանագիտական հարաբերություններից խուսափելը և մեր ժողովուրդների բռնի բաժանումը մեծ դաժանություն է: Կոլումբիան չի խզի դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ և առանց հրավերի չի միջամտի երկրի ներքին գործերին»,- գրել է նա X-ում։
Պետրոյի կարծիքով՝ երկու երկրների իշխանությունների միջև համագործակցության բացակայությունը կարող է հանգեցնել սահմանների անցմանը մաֆիայի վերահսկողությանը և «միլիոնավոր կոլումբիացիների և վենեսուելացիների սովին, ինչպես նաև զանգվածային արտագաղթին և մարդու իրավունքների համակարգված խախտումներին»:
Միաժամանակ, պետության ղեկավարը հայտնել է, որ անձամբ չի գնա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 10-ին, և չի ճանաչի հուլիսին Բոլիվարյան Հանրապետությունում կայացած ընտրությունների արդյունքները։
21:55 09.01.2025
Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […] ...
21:49 09.01.2025
Forbes. Ուկրաինայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսինՈւկրաինայի պետական պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […] ...
21:44 09.01.2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում»։ ...
21:37 09.01.2025
Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը ԲուլղարիաԱդրբեջանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է գազաբաշխիչ Bulgargaz EAD ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդմիջումը չի հանգեցրել փոխարինող բնական գազի գնման լրացուցիչ ծախսերի։ Բուլղարիան Ադրբեջանի հետ պայմանագիր ունի տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար […] ...
21:30 09.01.2025
Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում այն բանից հետո, երբ ուղևորը հայտնել է իր մոտ ռումբերի առկայության մասինՆիժնեկամսկից Մոսկվա թռչող ինքնաթիռի ուղեւորը հայտարարել է, որ երկու պայթուցիկ սարք ունի։ Այս մասին հայտնել է 112 Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Օպերատիվ ծառայությունները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ ...