21:37 08.01.2025
ԱՄՆ-ի վարչակազմը չի ցանկանա տեսնել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ և փորձում է կանխել նման սցենարը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ լուծելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) հետ կապված իր մտահոգությունները։
«Սա մի գործընթաց է, որը որոշակի ժամանակ կպահանջի, իսկ այն, ինչ իրականում չի բխի Սիրիայում տեղի ունեցող դրական իրադարձություններից, հակամարտությունն է։
Մենք շատ քրտնաջան աշխատել ենք, որպեսզի դա տեղի չունենա: Եվ մենք շարունակելու ենք դա անել, համոզված եմ, որ նոր վարչակազմը նույն կերպ կանի»,- ասել է նա։
21:55 09.01.2025
Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […] ...
21:49 09.01.2025
Forbes. Ուկրաինայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսինՈւկրաինայի պետական պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […] ...
21:44 09.01.2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում»։ ...
21:37 09.01.2025
Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը ԲուլղարիաԱդրբեջանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է գազաբաշխիչ Bulgargaz EAD ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդմիջումը չի հանգեցրել փոխարինող բնական գազի գնման լրացուցիչ ծախսերի։ Բուլղարիան Ադրբեջանի հետ պայմանագիր ունի տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար […] ...
21:30 09.01.2025
Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում այն բանից հետո, երբ ուղևորը հայտնել է իր մոտ ռումբերի առկայության մասինՆիժնեկամսկից Մոսկվա թռչող ինքնաթիռի ուղեւորը հայտարարել է, որ երկու պայթուցիկ սարք ունի։ Այս մասին հայտնել է 112 Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Օպերատիվ ծառայությունները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ ...