2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները

18:53 08.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում՝ ներկայացնելով 2024 թվականին սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները:

«Տարին, իհարկե, օլիմպիական էր, որտեղ արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին կուզենայինք, որ լինեին: Ունեցանք 4 մեդալ, և, կարծում եմ, մեր մարզիկներն արեցին առավելագույնը, որպեսզի արդյունքները լինեն լավագույնը: Շնորհակալ եմ նաև ցուցաբերած ջանքի ու գրանցած արդյունքների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ շարունակվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման ծրագրերը։

«Փարիզ-2024-ից առաջ վերջին ամսում յուրաքանչյուր մարզիկի մինչև 1 մլն դրամ է հատկացվել՝ Օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համար»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ կառավարությունը շարունակում է միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությունը․ հաստատվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հայտը:
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 խոշոր մրցաշար: Դպրոցներին տրամադրվել են շուրջ 6.500 հեծանիվ:

«Այժմ իրականացնում ենք նաև հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումներ, որպեսզի տեղերում հեծանիվներն ակտիվ օգտագործվեն, ոչ թե կիրառվեն միայն «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ստեղծվել է սպորտի կառավարման կենտրոնը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ սպորտի ոլորտում մասնավորի հետ համագործակցության տարբեր ծրագրեր են գործում՝ ինչպես մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման, այնպես էլ գործող լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների կազմակերպման ուղղությամբ։

«Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, իսկ այժմ, հաշվի առնելով մասնավորի հետ քննարկումները, որոշ փոփոխություններ են իրականացնում՝ լավարկման նպատակով: Այս տարի, վստահ եմ, ծրագիրն ավելի մեծ թափով կշարունակվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.01.2025

SHANTNEWS

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

21:55 09.01.2025

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […] ...

Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

21:49 09.01.2025

Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

Ուկրաինայի պետական ​​պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական ​​պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական ​​պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական ​​պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […] ...

Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:44 09.01.2025

Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում»։   ...

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա

21:37 09.01.2025

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա

Ադրբեջանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է գազաբաշխիչ Bulgargaz EAD ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդմիջումը չի հանգեցրել փոխարինող բնական գազի գնման լրացուցիչ ծախսերի։ Բուլղարիան Ադրբեջանի հետ պայմանագիր ունի տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար […] ...

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում այն ​​բանից հետո, երբ ուղևորը հայտնել է իր մոտ ռումբերի առկայության մասին

21:30 09.01.2025

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում այն ​​բանից հետո, երբ ուղևորը հայտնել է իր մոտ ռումբերի առկայության մասին

Նիժնեկամսկից Մոսկվա թռչող ինքնաթիռի ուղեւորը հայտարարել է, որ երկու պայթուցիկ սարք ունի։ Այս մասին հայտնել է 112 Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Օպերատիվ ծառայությունները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ ...

BACK_TO_TOP