17:54 08.01.2025
73 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։
Լևոն Թավադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:
Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորում ուղղություններին: Նրա կողմից ստեղծվել է «Բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային արժեքային վերլուծություն» նոր գիտական ուղղությունը։ Նա հեղինակ է «Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական ինհիբացում» ԽՍՀՄ գիտական հայտնագործության:
Լևոն Թավադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատության, 3 մենագրության, որից երկուսը տպագրվել է ԱՄՆ-ում:
Լևոն Թավադյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 9-ին՝ Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։
1974 թվականին Մոսկվայում ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ 1978 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նույն տարում Երևանում աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: 1980-1981 թվականներին որպես հրավիրված հետազոտող աշխատել է Հունգարիայի ԳԱ քիմիայի կենտրոնական ինստիտուտի միջազգային լաբորատորիայում: 1987 թվականին Մոսկվայում` ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1985-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն և միաժամանակ ղեկավարել լաբորատորիա, որը ստեղծվել էր ինստիտուտում կոնդենսացված միջավայրում ազատ ռադիկալային ռեակցիաների` նոր գիտական ուղղության զարգացման նպատակով: 2006-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1990 թվականից ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացմանը նվիրված ծրագրերին՝ ունենալով մեծ ներդրում Ստեփանակերտում քիմիական էկոլոգիայի լաբորատորիայի հիմնադրման գործում: Լևոն Թավադյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայկական պետական մանկավարժական համալսարաններում:
Լևոն Թավադյանը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի բնագիտության խորհրդի նախագահ, ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդամ, քիմիա-կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հանձնաժողովի անդամ, Ամերիկյան քիմիական ընկերության, Մոսկվայի պետական համալսարանի և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համատեղ գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ:
2011 թվականին Լևոն Թավադյանն ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2011 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
2014 թվականից եղել է «Mediterranean journal of chemistry», 2015 թվականից՝ «Горение и взрыв», 2016 թվականից՝ «Вода и экология» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ:
2011 թվականին Լևոն Թավադյանին շնորհվել է ՀՀ գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան, 2012 թվականին դարձել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մրցույթի դափնեկիր: 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2014 թվականին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
21:20 09.01.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ․ Հայկ ԿոստանյանԵրևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։ Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ […] ...
21:10 09.01.2025
Չեռնոգորիայի սրճարանում հրաձգության զոհերի թիվը հասել է 14-իՀունվարի 1-ին Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում հրաձգության հետևանքով վիրավորված տղամարդը մահացել է հիվանդանոցում և դարձել 14-րդ զոհը, հինգշաբթի հայտնել է Պոդգորիցայի Չեռնոգորիայի կլինիկական կենտրոնը (KCCG): «Երկու օր առաջ հիվանդը ցույց տվեց ապաքինման նշաններ, սակայն, այնուհետև, նկատվեց վիճակի ընդհանուր վատթարացում և բարդություններ, որոնք հանգեցրին մահվան»,-ասվում է KCCG-ի հաղորդագրության մեջ: Չեթինյեում ևս երեք վիրավոր շարունակում են մնալ այս […] ...
21:00 09.01.2025
Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի մրցակիցները. Australian OpenՀայտնի են դարձել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի և Ռուսաստանը ներկայացնող ահայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մրցակիցները: Կանանց մրցաշարում Էլինա Ավանեսյանը (44-րդ ռակետ) հունվարի 12-ին կմրցի ղազախստանցի Յուլյա Պուտինցևայի հետ (25-րդ ռակետ): Նույն օրն աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մանարինոյի հետ (73-րդ ռակետ): […] ...
20:55 09.01.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փող. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 17ա, 18, 19, 20, 21, 23, 25, 27 […] ...
20:45 09.01.2025
Էրդողանը Իտալիայի վարչապետին ասել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցում ասել է Սիրիայի շուտափույթ վերականգնման և այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման անհրաժեշտության մասին։ «Նախագահ Էրդողանը առանց ժամանակ կորցնելու հայտարարել է Սիրիան վերականգնելու և դրա նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկման համար միջոցներ ձեռնարկելու կարևորությունը»,- զրույցից հետո ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Էրդողանն ու Մելոնին քննարկել […] ...
20:35 09.01.2025
Ադամյանն առաջին հանդիպումն է մանցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո։ Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող ակումբը հունվարի 8-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Մյունխեն-1860»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով։ 31-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։ «Յան Ռեգենսբուրգը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին՝ մրցելով երրորդ լիգան ներկայացնող […] ...