15:52 08.01.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Զանգեզուր» արգելավայրի Զանգեզուրի լեռնաշղթայից։
Զանգեզուրի լեռնաշղթան սկսվում է Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3904մ)։ Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո: Լեռան լանջերը զառիթափ են, պատված ալպյան և մերձալպյան բուսականությամբ: Գագաթային մասերում պահպանվում են ձնաբծեր:
Առավել բարձր լեռնագագաթներն են՝ Գազանալեռ (3829 մ), Փառական (3825 մ), Սիսակապար (3826 մ), Շիկաձոր (3753 մ), Ալուկ (3706 մ), Եկեղյաց (3621 մ), Խոչաքար (3559 մ), Նահապետ (3376 մ), Երնջակ (3368 մ), Շահապոնք (3204 մ), Աղոթարան (3162 մ), Գողթան (3146 մ), Այրիսար (3126 մ):
Շատ թույլ են պահպանվել ռելիեֆի սառցադաշտային ձևերը, որոնք լավ արտահայտված են Կապուտջուղ, Այրիսար, Աղոթարան, Սալվարդ, Երնջակ լեռնազանգվածների շրջանում:
Լեռնաշղթայի հարավարևելյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր:
Զանգեզուրի լեռներն աչքի են ընկնում վեր բարձրացող ժայռային բարձր կատարներով և խոր անդունդներով: Լեռնաշղթան ունի համեմատաբար անհամաչափ կառուցվածք: Արևելյան լանջերը մասնատված են մի շարք գետակներով, որոնց միջև ջրբաժան հանդիսացող լեռները սանրի պատկեր են հաղորդում լանջին: Այս լանջերից են սկսվում Սիփան, Այգիգետ, Ողջի, Գեղի, Ծիրանաջուր, Կարճան, Այրիջուր և մի շարք այլ գետեր:
21:30 09.01.2025
Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում այն բանից հետո, երբ ուղևորը հայտնել է ռումբերի մասինՆիժնեկամսկից Մոսկվա թռչող ինքնաթիռի ուղեւորը հայտարարել է, որ երկու պայթուցիկ սարք ունի։ Այս մասին հայտնել է 112 Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Օպերատիվ ծառայությունները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ ...
21:25 09.01.2025
Դրամատիկ ավարտ NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղումNBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը կայացել է «Յուտա» – «Ատլանտա» հանդիպումը, որն ունեցել է դրամատիկ ավարտ: Տանտերերը խաղավարտից 3 վայրկյան առաջ հավասարեցրել են հաշիվը, բայց մնացած 3 վայրկյանում գնդակը ստացել է Թրեյ Յանգը և 15 մետրից կատարած նետումով հաղթանակ է կորզել «Հոուքսի» համար` 124:121: Յանգը վաստակել է 24 միավոր և կատարել 20 արդյունավետ փոխանցում: […] ...
21:20 09.01.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ․ Հայկ ԿոստանյանԵրևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։ Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ […] ...
21:10 09.01.2025
Չեռնոգորիայի սրճարանում հրաձգության զոհերի թիվը հասել է 14-իՀունվարի 1-ին Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում հրաձգության հետևանքով վիրավորված տղամարդը մահացել է հիվանդանոցում և դարձել 14-րդ զոհը, հինգշաբթի հայտնել է Պոդգորիցայի Չեռնոգորիայի կլինիկական կենտրոնը (KCCG): «Երկու օր առաջ հիվանդը ցույց տվեց ապաքինման նշաններ, սակայն, այնուհետև, նկատվեց վիճակի ընդհանուր վատթարացում և բարդություններ, որոնք հանգեցրին մահվան»,-ասվում է KCCG-ի հաղորդագրության մեջ: Չեթինյեում ևս երեք վիրավոր շարունակում են մնալ այս […] ...
21:00 09.01.2025
Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի մրցակիցները. Australian OpenՀայտնի են դարձել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի և Ռուսաստանը ներկայացնող ահայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մրցակիցները: Կանանց մրցաշարում Էլինա Ավանեսյանը (44-րդ ռակետ) հունվարի 12-ին կմրցի ղազախստանցի Յուլյա Պուտինցևայի հետ (25-րդ ռակետ): Նույն օրն աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մանարինոյի հետ (73-րդ ռակետ): […] ...
20:55 09.01.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փող. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 17ա, 18, 19, 20, 21, 23, 25, 27 […] ...