Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարար

15:34 08.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ առաջարկներ, սակայն մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չի ստացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի կողմից ներկայացվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում՝ ներառելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Նախարարն ուրախությամբ արձանագրեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների կողմից։

«Նախաձեռնության կոմպոնենտներից մեկը Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է։ Այս մասով ևս կրկին առաջարկներ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին։ Առաջարկը հնչեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կազանում, այնուհետև արդեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջոցով հայկական կողմն ավելի համապարփակ և թղթին հանձնված տարբերակ է առաջարկել Ադրբեջանին։Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը (համենայնդեպս, այդպիսին էր իմ ընկալումը) բավականին դրական էր։ Ցավոք, մինչև այսօր պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել»,- ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ առաջարկներն ընդգրկում են Հայաստանի հարավով անցնող երկաթուղու ապաշրջափակման և բեռների տարանցման հարցեր՝ ներառյալ մաքսային և սահմանային ընթացակարգերի պարզեցման ու բեռների ապահովության մեխանիզմների վերաբերյալ լուծումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ․ Հայկ Կոստանյան

21:20 09.01.2025

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։ Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ […] ...

Չեռնոգորիայի սրճարանում հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի

21:10 09.01.2025

Չեռնոգորիայի սրճարանում հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի

Հունվարի 1-ին Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում հրաձգության հետևանքով վիրավորված տղամարդը մահացել է հիվանդանոցում և դարձել 14-րդ զոհը, հինգշաբթի հայտնել է Պոդգորիցայի Չեռնոգորիայի կլինիկական կենտրոնը (KCCG): «Երկու օր առաջ հիվանդը ցույց տվեց ապաքինման նշաններ, սակայն, այնուհետև, նկատվեց վիճակի ընդհանուր վատթարացում և բարդություններ, որոնք հանգեցրին մահվան»,-ասվում է KCCG-ի հաղորդագրության մեջ: Չեթինյեում ևս երեք վիրավոր շարունակում են մնալ այս […] ...

Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի մրցակիցները. Australian Open

21:00 09.01.2025

Հայտնի են Ավանեսյանի և Խաչանովի մրցակիցները. Australian Open

Հայտնի են դարձել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի և Ռուսաստանը ներկայացնող ահայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մրցակիցները: Կանանց մրցաշարում Էլինա Ավանեսյանը (44-րդ ռակետ) հունվարի 12-ին կմրցի ղազախստանցի Յուլյա Պուտինցևայի հետ (25-րդ ռակետ): Նույն օրն աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մանարինոյի հետ (73-րդ ռակետ): […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:55 09.01.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փող. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 17ա, 18, 19, 20, 21, 23, 25, 27 […] ...

Էրդողանը Իտալիայի վարչապետին ասել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին

20:45 09.01.2025

Էրդողանը Իտալիայի վարչապետին ասել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցում ասել է Սիրիայի շուտափույթ վերականգնման և այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման անհրաժեշտության մասին։ «Նախագահ Էրդողանը առանց ժամանակ կորցնելու հայտարարել է Սիրիան վերականգնելու և դրա նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկման համար միջոցներ ձեռնարկելու կարևորությունը»,- զրույցից հետո ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Էրդողանն ու Մելոնին քննարկել […] ...

Ադամյանն առաջին հանդիպումն է մանցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո

20:35 09.01.2025

Ադամյանն առաջին հանդիպումն է մանցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո։ Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող ակումբը հունվարի 8-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Մյունխեն-1860»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով։ 31-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։ «Յան Ռեգենսբուրգը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին՝ մրցելով երրորդ լիգան ներկայացնող […] ...

BACK_TO_TOP