15:20 08.01.2025
2024 թվականի ընթացքում «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» շրջանակում հետազոտվել է 4893 անձ, որոնցից 332 անձի մոտ իմունաքիմիական թեստն ունեցել է դրական արդյունք, 204 անձ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, 7 անձի մոտ ախտորոշվել է կոլոռկտալ քաղցկեղ և ուղեգրվել են օնկոլոգի խորհրդատվության:
Հիշեցնենք, որ սքրինինգային այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի նպատակն է բնակչության ռիսկային խմբերի շրջանում (50-75 տարեկան մեծահասակների խումբ) կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերումը և կյանքի որակի պահպանումը:
2024 թվականի 2-րդ կիսամյակից ծրագրում ընդգրկվել են կոլոռեկտալ քաղցկեղ հաստատված ախտորոշմամբ և նշյալ բժշկական հաստատությունների ուռուցքաբանական կաբինետում կոլոռեկտալ քաղցկեղ ախտորոշմամբ դիսպանսերային հսկողության տակ գտնվող անձանց առաջին կարգի 35-75 տարեկան ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ), քանի որ վերջիններս գտնվում են ԿՔ-ի զարգացման բարձր ռիսկի խմբում:
Իմունաքիմիական թեստի դրական արդյունքի դեպքում շահառուն ուղեգրվում է անվճար կոլոնոսկոպիկ հետազոտության: Իրականացվում է նաև շահառուի պրոկտոլոգի և/կամ ուռուցքաբանի խորհրդատվությունները:
2024 թվականից ավելացել են սքրինինգային ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունների թիվը, մասնավորապես իրականացնում են`
🔹 Երևանի ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում,
🔹 Երևանի «Արաբկիր առողջության կենտրոն» ՓԲԸ-ում,
🔹 Երևանի «Ավան» առողջության կենտրոն» ՓԲԸ-ում,
🔹 Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ում,
🔹 «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ում,
🔹 «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում:
«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» մեկնարկից մինչ օրս հետազոտվել է ավելի քան 9 հազար անձ:
20:10 09.01.2025
Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակըUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը։ «Մենք աշխատում ենք ամեն օր՝ ավելի լավը դառնալու համար»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է 28-ամյա մարտիկը: Արման Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել […] ...
20:05 09.01.2025
Մխիթար Հայրապետյանն ամփոփել է ԲՏԱ նախարարության 2024թ. գործունեությունըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2024 թվականի գործունեությունը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ համառոտ. «Երկարատև աշխատանքի արդյունքում 2024 թվականին հաջողվեց մեծ փաթեթով փոփոխություններ ընդունել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում, որը հիմնական 4 նոր գործառույթներով է գալիս օժտելու Ռազմարդյունաբերության կոմիտեին […] ...
19:58 09.01.2025
Ֆլիկը պատժել է «Բարսելոնայի» դարպասապահին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի դարպասապահ Ինյակի Պենյային: Գերմանացի մասնագետը 25-ամյա դարպասապահին ուշացման համար դուրս է թողել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի մեկնարկային կազմից։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել 34-ամյա Վոյցեխ Շչեսնին։ Ֆլիկն իմացել է, որ Պենյան ինչ-որ գործ է ունեցել հյուրանոցում, սակայն, քանի որ նա խախտել է […] ...
19:54 09.01.2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն: Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի […] ...
19:50 09.01.2025
Սերգեյ Փարաջանով-100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թ. ստեղծվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել էր միջոցառումների ծրագիրը: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և իրականացված հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, […] ...