Հարավային Կորեայի նախագահը բարիկադավորվել է իր նստավայրում, անվտանգության ուժերը խոստանում են ձերբակալել նրան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

Հարավային Կորեայի նախագահը բարիկադավորվել է իր նստավայրում, անվտանգության ուժերը խոստանում են ձերբակալել նրան

14:55 08.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայությունը այս շաբաթ նախագահ Յուն Սեոկ Յոլի կեցավայրն ամրացրել է փշալարերով և բարիկադներով։ Անվտանգությունն օգտագործել է ավտոբուսներ՝ արգելափակելու մուտքը դեպի կեցակավայր։

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին, Յուն Սեոկ Յոլի փաստաբաններից մեկն ասել է, որ նախագահը չի կարող համաձայնել ձերբակալման հրամանին, քանի որ այն տրվել է ոչ պատշաճ իրավասությամբ, և Կոռուպցիոն պրակտիկայի գլխավոր գրասենյակը իրավասու չէ քննել գործող ղեկավարին:

Միևնույն ժամանակ, Կոռուպցիոն պրակտիկայի գլխավոր գրասենյակի ղեկավարը, որը ղեկավարում է հետաքննությունը, խոստացել է ձերբակալել ժամանակավոր պաշտոնանկ արված նախագահին այն բանից հետո, երբ վերահրապարակվել է հրամանը:

«Մենք ամեն ինչ անելու ենք մեր նպատակին հասնելու համար՝ այս անգամ ավելի զգուշավոր պատրաստվելով երկրորդ հրամանը կատարելու համար», – ասել է նա խորհրդարանական հանձնաժողովին:

Ձերբակալության տարբեր սցենարները, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ներառում են ոստիկանության հատուկ ստորաբաժանումների և ծանր տեխնիկայի մոբիլիզացում՝ բարիկադները անցնելու համար, որից հետո ավելի քան 2000 ոստիկաններ կհեռացնեն նախագահի գվարդիան, ինչը կարող է տևել մինչև երեք օր։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը երկրում ռազմական դրություն հայտարարեց։ Դա պայմանավորված էր ոչ թե ռազմական սպառնալիքով, այլ ներքին իրավիճակով։

Ռազմական դրությունը տևեց մի քանի ժամ, բայց դա նշանավորեց Հարավային Կորեայում քաղաքական ճգնաժամի սկիզբը։ Իրավապահները հետաքննություն են սկսել նախագահի դեմ։ Յուն Սեոկ Յոլը հեռացվել է նախագահի պաշտոնից, երկրի Սահմանադրական դատարանը սկսում է իմպիչմենտի դատավարությունը։

Հարավային Կորեայի դատարանը հունվարի 1-ին Յուն Սեոկ Յոլին ձերբակալելու օրդեր է տվել, սակայն անվտանգության ուժերը չեն կարողացել նրան կալանավորել նախագահական գվարդիայի դիմադրության պատճառով։ Դատարանը կրկին կալանքի որոշում է կայացրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը

20:10 09.01.2025

Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը։ «Մենք աշխատում ենք ամեն օր՝ ավելի լավը դառնալու համար»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է 28-ամյա մարտիկը: Արման Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել […] ...

Մխիթար Հայրապետյանն ամփոփել է ԲՏԱ նախարարության 2024թ. գործունեությունը

20:05 09.01.2025

Մխիթար Հայրապետյանն ամփոփել է ԲՏԱ նախարարության 2024թ. գործունեությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2024 թվականի գործունեությունը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ համառոտ. «Երկարատև աշխատանքի արդյունքում 2024 թվականին հաջողվեց մեծ փաթեթով փոփոխություններ ընդունել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում, որը հիմնական 4 նոր գործառույթներով է գալիս օժտելու Ռազմարդյունաբերության կոմիտեին […] ...

SHANTNEWS

20:00 09.01.2025

SHANTNEWS

Ֆլիկը պատժել է «Բարսելոնայի» դարպասապահին

19:58 09.01.2025

Ֆլիկը պատժել է «Բարսելոնայի» դարպասապահին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի դարպասապահ Ինյակի Պենյային: Գերմանացի մասնագետը 25-ամյա դարպասապահին ուշացման համար դուրս է թողել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի մեկնարկային կազմից։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել 34-ամյա Վոյցեխ Շչեսնին։ Ֆլիկն իմացել է, որ Պենյան ինչ-որ գործ է ունեցել հյուրանոցում, սակայն, քանի որ նա խախտել է […] ...

Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

19:54 09.01.2025

Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն: Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի […] ...

Սերգեյ Փարաջանով-100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում

19:50 09.01.2025

Սերգեյ Փարաջանով-100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թ. ստեղծվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել էր միջոցառումների ծրագիրը: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և իրականացված հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, […] ...

BACK_TO_TOP