ՃՏՊ Շիրակի փողոցում․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
0.09 oC

ՃՏՊ Շիրակի փողոցում․ կա տուժած

10:05 08.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/9 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունվարի 9-ին

16:06 09.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:   ...

Ավելի քան 46 000 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերին մարտերի սկսվելուց ի վեր

16:00 09.01.2025

Ավելի քան 46 000 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերին մարտերի սկսվելուց ի վեր

Ավելի քան 46 000 պաղեստինցի է սպանվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերին մարտերի սկսվելուց ի վեր: Այս տվյալները Telegram ալիքով տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 006-ի, ևս 109 378 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Գազայի առողջապահության […] ...

ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

15:52 09.01.2025

ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթը կհատկացնի։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ուկրաինային սպառազինության մատակարարումը համակարգող արեւմտյան երկրների խմբի 25-րդ հանդիպմանը, որը տեղի է ունենում Գերմանիայի «Ռամշտեյն» ավիաբազայում։ «Այսօր ես հայտարարում եմ ևս 500 միլիոն դոլարի փաթեթի հատկացման մասին, որը կներառի զենիթային հրթիռներ, զինամթերք, «օդ-երկիր» հրթիռներ և այլ […] ...

Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար

15:45 09.01.2025

Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նախքան ԱՄՆ-ի գլխավորած` Ուկրաինային օգնության կոնտակտային խմբի նիստի մեկնարկը, ասել է, որ դաշինքի երկրները պետք է «ամեն ինչ անեն, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել իր զինված գործողությունները»։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինային տրամադրենք այն ամենն, ինչ նրան անհրաժեշտ է՝ տեխնիկա և վարժանքներ՝ պայքարը շարունակելու համար», – ասել է […] ...

Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է. Հոբարթ WTA 250

15:38 09.01.2025

Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է. Հոբարթ WTA 250

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավստրալական Հոբարթում շարունակվող WTA 250 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում աշխարհի 44-րդ ռակետի մրցակիցն ամերիկուհի Ամանդա Անիսիմովան էր, սակայն վատառողջ լինելու պատճառով նա հրաժարվել է պայքարից: Եզրափակչի ուղեգրի համար Էլինան կմրցի ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ: ...

Լոս Անջելեսում հրդեհների պատճառով տարհանվել են չորս երկրների գլխավոր հյուպատոսություններ

15:31 09.01.2025

Լոս Անջելեսում հրդեհների պատճառով տարհանվել են չորս երկրների գլխավոր հյուպատոսություններ

Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Լոս Անջելեսում մի քանի այլ երկրների հյուպատոսություններ։ Այս մասին Iltalehti թերթին հայտնել է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոս Օկկո-Պեկկա Սալմիմիեսը։ «Ներկայումս գրասենյակը գտնվում է տարհանման կամ նախազգուշացման գոտուց դուրս, սակայն սեփականատերը որոշել է, որ շենքը պետք է փակվի, կան մի քանի այլ հյուպատոսություններ, մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP