Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
--1.91 oC

Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի

21:52 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շարունակում է աճել Թուրքիայի ու Իսրայելի միջև առճակատոմը: Երուսաղեմում հնչում է Անկարայի դեմ լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու առաջարկը: Այդ լարվածությունը կապված է միայն Սիրիայի՞ հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Իսրայելում կա այդպիսի մի պետական ատյան. այն կոչվում է «Նագելի կոմիտե»: Այդ ատյանը լիազորված է հաշվարկել, պարզել, թե ինչ կարիքներ ունի պաշտպանական ոլորտը և ձևավորել այդ պաշտպանական ոլորտի բյուջեն:

Այդ կոմիտեն հրապարակել է իր զեկույցը գալիք տարվա ընթացքում պաշտպանական ոլորտի ծախսերի վերաբերյալ և կառավարության ղեկավարին, պաշտպանության և ֆինանսների նախարարներին ներկայացրել է առաջարկներ:

Եվ ահա այդ զեկույցում ասվում է այն մասին, որ Թուրքիայի հետ պատերազմը հավանական է և որ պետք է երկրի ռազմական ոլորտի բյուջեն ձևավորելիս հաշվի առնել այդ պատերազմի հավանականությունը:

Զեկույցում ասվում է, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, և որ դա Իսրայելի համար կարող է էլ ավելի լուրջ մարտահրավեր լինել, քան՝ իրանական մարտահրավերն է: Եվ որպեսզի Իսրայելը կարողանա դիմակայել այդ մարտահրավերներին, կոնկրետ առաջարկներ են անում «Նագելի կոմիտե»-ի անդամները»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Թուրքիայում է՞լ են պատերազմի նախապատրաստվում: Բայց, չնայած այս առճակատմանը, Թուրքիան ու Իսրաելը նաև ընդհանուր շահեր ունեն ու դրանք քիչ չեն: Թուրքերը ասում են, որ պաշտպանելու են պաղեստինցիներին հրեաներից: Իսկ պաղեստինցիրերը ուզո՞ւմ են, որ թուրքերը իրենց պաշտպանեն:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաս Սելարայանը վերադարձավ Արգենտինա

10:25 09.01.2025

Լուկաս Սելարայանը վերադարձավ Արգենտինա

Լուկաս Սելարայանը վերադարձավ Արգենտինա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մեր ընտրանու կիսապաշտպանը պայմանագիր է ստորագրել արգենտինական «Բելգրանոյի» հետ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:17 09.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

10:09 09.01.2025

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

Հունվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 80-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստը

10:00 09.01.2025

Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ընտանեկան փոդքասթի» երկրորդ թողարկումը։ Նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ տարածաշրջանային հարցեր, արեւմտյան և արևելյան Հայաստան։ ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ, ընդգծել է Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

09:52 09.01.2025

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։ ...

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

09:48 09.01.2025

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ […] ...

BACK_TO_TOP