20:40 07.01.2025
Կառավարության 2021-26թթ.-ի գործունեության ծրագրով Կադաստրի կոմիտեն 2024թ.-ի համար նախատեսել է իրականացնել 13 միջոցառում և դրանք հիմնականում միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացման և դրանք առավել արդյունավետ դարձնելուն: Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծառայությունների մատուցման կատարողականը նախորդ տարի եղել է աննախադեպ:
Կադաստրի կոմիտեում 2024-ին իրականացվել են կառուցվածքային խոշոր փոփոխություններ. տարածքային 4 ստորաբաժանումները վարչապետի որոշմամբ վերամիավորվելու են՝ վերածվելով գրանցման միասնական մեկ ստորաբաժանման:
Կադաստրի կոմիտեն արտասահմանյան գործընկերների հետ աշխատել է ազգային ստանդարտների մշակման ուղղությամբ: Արդյունքում, մշակվել են 13՝ օրթոլուսանկարների, հասցեների տվյալների սահմանման, տվյալների որակի, աշխարհագրական անվանումների, մետատվյալների, ռելևի տվյալների, կադատրային հողամասերի տվյալների, ցամաքային տարածքի ծածկույթի, մակերևութային ջրերի, տրանսպորտային ցանցի տվյալների ստանդարտներ:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
11:58 09.01.2025
Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները Հայաստանի հասցեինԵվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Գերոլֆ Անեմանսը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և սպառնալից հայտարարությունները Հայաստանի նկատմամբ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ երկարատև խաղաղությամբ: Նա հույս է […] ...
11:53 09.01.2025
Գործադիրը հավանության արժանացրեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագիծըՔաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Գործադիրն իր հերթին հավանության արժանացրեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագիծը։ «ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը: ԵՄ-ն նաև պատրաստակամություն […] ...
11:48 09.01.2025
Պենտագոնը հայտարարել է, որ տեղյակ չէ Գրենլանդիա ԱՄՆ-ի ներխուժման ծրագրերի մասինՊենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը վստահեցրել է, որ ինքը տեղյակ չէ Գրենլանդիա ներխուժելու Վաշինգտոնի ծրագրերի մասին։ «Ես տեղյակ չեմ նման ծրագրերի մասին»,- հունվարի 8-ին հերթական ճեպազրույցում պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե համապատասխան հրաման ստանալու դեպքում ԱՄՆ ռազմական գերատեսչությունը նման ծրագրեր ունի՞։ «Ես հիպոթետիկ հարցերին չեմ անդրադառնա: Կարծում եմ, սա մի բան է, […] ...
11:42 09.01.2025
Հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակովՔաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակով։ 2024 թ. օգոստոսի 1-ից համակարգը գործարկվել էր Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։ Դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» […] ...
11:33 09.01.2025
Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՆԳՆ ջրային պարեկային ու ՇՄՆ էկոպարեկային ծառայությունների աշխատակիցները Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ իրականացվող շուրջօրյա խստացված վերահսկողության ընթացքում, գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 8-ին, ժամը 20։20-ի սահմաններում նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։ Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և […] ...