Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
0.09 oC

Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

15:50 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն:

Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված համագործակցության առավել զարգացումն ու խորացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:30 09.01.2025

Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսինները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք: Կազմված […] ...

Անգլիական «Վեսթ Հեմը» նոր գլխավոր մարզիչ ունի

17:24 09.01.2025

Անգլիական «Վեսթ Հեմը» նոր գլխավոր մարզիչ ունի

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը գլխավորել է «Վեսթ Հեմը»: 49-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է իսպանացի Խուլեն Լոպետեգիին: Փոթերը լոնդոնյան ակումբի մարզչի պաշտոնից հեռացվել էր 2023 թվականին, և 21 ամիս առանց աշխատանքի էր: Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Վեսթ Հեմը» վաստակել է 23 միավոր և 14-րդ տեղում է: ...

Անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է դատարան

17:20 09.01.2025

Անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը: Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա […] ...

Ինչպե՞ս լինել արտոնյալ՝ տրանսպորտի թանկացումից հետո

17:16 09.01.2025

Ինչպե՞ս լինել արտոնյալ՝ տրանսպորտի թանկացումից հետո

Միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելու հարցերին է անդրադարձել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման թեմայով կայացած ասուլիսում նա խոսել է նաև քաղաքացիներին հուզող այլ հարցերի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Արարատի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է

17:12 09.01.2025

Արարատի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 150-200 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Երևանում գտնվող պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

17:07 09.01.2025

Երևանում գտնվող պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ: Որոշումներից մեկով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում […] ...

BACK_TO_TOP