15:53 07.01.2025
Հունվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում երկու մեքենայով 6-7 անձինք հարձակվել, կոտրել են դռները, պատուհանները և հեռացել:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 5-ին Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցի շուրջ ակնաշենցի 31-ամյա տղամարդը վիճաբանել է համագյուղացու և նրա որդու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակի կոթով հարվածել է համագյուղացու գլխին, վերջինս էլ գետնից վերցրած քարով խփել է նրա գլխին:
Նույն օրը, վիճաբանությունը շարունակելու նպատակով, 31-ամյա տղամարդը եղբոր և ընկերոջ հետ այցելել է համագյուղացու տուն: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հայհոյանքներ հնչեցնելով` նրանք քարերով հարվածել և կոտրել են համագյուղացու տան մուտքի դռան ապակիները և վնասել դուռը: Տղամարդկանցից մեկի ձեռքին եղել է դանակ, մյուսի` փայտե մահակ, երրորդի՝ օդաճնշիչ ատրճանակ։
Նույն օրը տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Օդաճնշիչ ատրճանակը և փայտե մահակը հայտնաբերվել են: Հանգամանքները պարզվում են:
16:49 09.01.2025
Ժոզեֆ Աունը դարձել է Լիբանանի նախագահ16:49 09.01.2025
Ժոզեֆ Աունը դարձել է Լիբանանի նախագահԼիբանանի բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունը քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով դարձել է հանրապետության նախագահ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: ...
16:43 09.01.2025
Նորագավիթի գերեզմանատան մոտ քաղաքացին մեծաքանակ զենք-զինամթերք է թողելՀունվարի 8-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 2 ինքնաձիգ, 4 ատրճանակ, մեկը՝ ինքնաշեն, 3 նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 938 փամփուշտ, սվին-դանակ, կարճեցված փողով հարթափող հրացան, երկփողանի և մեկփողանի որսորդական հրացաններ: Ոստիկանությունից կրկին հորդորում են […] ...
16:38 09.01.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացըՄիասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի հունվար ամսվա վճարման գործընթացը կմեկնարկի հունվարի 10-ից: ...
16:34 09.01.2025
Արթուր Միրանյանը գրավել է Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասըՄրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Ունիվերսիտատյա Կլուժը» ընկերական խաղ է անցկացրել Հարավային Կորեայի փոխչեմպիոն «Կանվոնի» հետ: Հանդիպման 52-րդ րոպեին ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը: Նա հաշիվը դարձրել է 3:1: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով: «Ունիվերսիտատյա Կլուժը» գլխավորում է Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: ...
16:30 09.01.2025
Վարչապետն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […] ...
16:26 09.01.2025
Հաստատվել են թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչներըՀՀ կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։ Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։ Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ […] ...