33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
0.09 oC

33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով

15:30 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոտայքի պարեկները ծառայություն իրականացնելիս հունվարի 3-ին Ծաղկաձորում նկատել են 33-ամյա տղամարդու, որի տաբատի գրպանում ակնհայտ տեսանելի էր սառը զենքի նմանվող առարկա։

Պարեկային ծառայողները սառը զենք պահելու հիմնավոր կասկածով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Հրազդանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ շեղբի երկարությամբ:

Երիտասարդը, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժոզեֆ Աունը դարձել է Լիբանանի նախագահ

16:49 09.01.2025

Ժոզեֆ Աունը դարձել է Լիբանանի նախագահ

Լիբանանի բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունը քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով դարձել է հանրապետության նախագահ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: ...

Նորագավիթի գերեզմանատան մոտ քաղաքացին մեծաքանակ զենք-զինամթերք է թողել

16:43 09.01.2025

Նորագավիթի գերեզմանատան մոտ քաղաքացին մեծաքանակ զենք-զինամթերք է թողել

Հունվարի 8-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 2 ինքնաձիգ, 4 ատրճանակ, մեկը՝ ինքնաշեն, 3 նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 938 փամփուշտ, սվին-դանակ, կարճեցված փողով հարթափող հրացան, երկփողանի և մեկփողանի որսորդական հրացաններ: Ոստիկանությունից կրկին հորդորում են […] ...

Հայտնի է՝ երբ կմեկնարկի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

16:38 09.01.2025

Հայտնի է՝ երբ կմեկնարկի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի հունվար ամսվա վճարման գործընթացը կմեկնարկի հունվարի 10-ից: ...

Արթուր Միրանյանը գրավել է Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասը

16:34 09.01.2025

Արթուր Միրանյանը գրավել է Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասը

Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Ունիվերսիտատյա Կլուժը» ընկերական խաղ է անցկացրել Հարավային Կորեայի փոխչեմպիոն «Կանվոնի» հետ: Հանդիպման 52-րդ րոպեին ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը: Նա հաշիվը դարձրել է 3:1: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով: «Ունիվերսիտատյա Կլուժը» գլխավորում է Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:   ...

Վարչապետն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

16:30 09.01.2025

Վարչապետն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […] ...

Հաստատվել են թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

16:26 09.01.2025

Հաստատվել են թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

ՀՀ կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։ Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։ Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ […] ...

BACK_TO_TOP